Մսով ջեռեփուկ. Համեղ կոտլետների պատրաստման արագ եղանակ

Մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով ջեռեփուկը ստացվում է շատ հյութեղ և անուշաբույր: Անհրաժեշտ չէ դրա վրա շատ չարչարվել, ինչպես կոտլետների դեպքում, պետք է պարզապես խառնել ամեն ինչ և շարել ձևամանի մեջ, դնել ջեռոցում, որ թխվի:

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 600 գ

_Դդմիկ 200 գ

_Լոլիկ 1 հատ

_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Պանիր 90 գ

_Պաքսիմատ 2 ճաշի գդալ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը խոշոր քերիչով:

_Կտրատել կանաչիները և կանաչ սոխը:

_Աղացած միսը վերցրեք ձեր ճաշակով, խառնել դդմիկի, կանաչ սոխի և կանաչիների, պաքսիմատի հետ:

_Զանգվածին աղ և պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ և, եթե ցանկանում եք, նաև ճզմած սխտոր:

_Ձևամանը յուղել բուսական յուղով և զանգվածը դնել մեջը, հարթեցնել այն:

_Պետք է թխել 200 աստիճանում մոտ 20 րոպե:

_Վրան դնել լոլիկի կտորներ և լցնել քերած պանիր:

_Այժմ եփել ևս 15 րոպե և սեղանին մատուցել տաք վիճակում, տարբեր կողմնակի ուտեստներով:

Մսով ջեռեփուկ

Կարող եք սառեցնել և բաժիններով կտրել, մատուցել խաշած երիտասարդ կարտոֆիլով կամ կարտոֆիլի պյուրեով, համեղ է նաև խաշած բրնձով և թարմ բանջարեղենային աղցաններով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք