Այս Մսով ջեռեփուկը կարող եք պատրաստել ոչ միայն ընթրիքի, այլև տոնական սեղանի համար:
Մսով և պանրով այս կարտոֆիլի ջեռեփուկը թթվասեր ավելացնելու շնորհիվ շատ նուրբ և ախորժելի է ստացվում։

Մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 800 գր
_Միս 600 գր
_Աղ, պղպեղ, չոր աջիկա, կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Սոխ 200 գր
_Թթվասեր 300 գր
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Սխտոր 3 պճեղ
_Լոլիկ 1 հատ
_Պանիր 150 գր


Մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել բարակ շերտերով և թակել։
_Միսը մարինացնելու համար համեմել աղի, պղպեղի, աջիկայի, համեմունքների խառնուրդով:
_Թթվասերը խառնել ալյուրի, քերած սխտորի, սև պղպեղի հետ։
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, կարտոֆիլը՝ միջին հաստության շրջանակներով։
_Ջեռոցի տապակին բուսայուղ քսել, կարտոֆիլի շերտը շարել, աղ ու պղպեղ ցանել, վրձինով թթվասերը քսել։
_Մսի շերտը տարածել, վրան սոխով ծածկել։
_Կարտոֆիլի ևս մեկ շերտ շարել, թթվասեր քսել, դնել սոխի, լոլիկի շրջանակների շերտը։
_Մնացած թթվասերը լցնել, ձևամանը ծածկել փայլաթիթեղով և թխել 180 աստիճանի տակ մոտ 1 ժամ կամ մի քիչ ավելի, ըստ մսի վիճակի։
_Բացել ջեռոցը, ցանել քերած պանիր և թխել, մինչև պանիրը հալվի։
_Մատուցելուց առաջ ցանել թարմ կանաչիներ։

Այսպիսի հարուստ կողմնակի ճաշատեսակի համար կարող եք նաև աղցաններ պատրաստել թարմ բանջարեղենից:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով







