Մսով ջեռեփուկ. Ֆրանսիական բաղադրատոմսով միսը հիանալի է ստացվում

Մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ, տաք, մսով ջեռեփուկը նուրբ է և անուշաբույր: Այս կերակուրը պատրաստելու համար կարող եք վերցնել ցանկացած միս ձեր ընտրությամբ:

Որպես կողմնակի ճաշատեսակ՝ խորհուրդ եմ տալիս կարտոֆիլը տապակել կամ ուղղակի խաշել։

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 600 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Անուշաբույր կանաչիներ, սուսամբար՝ ըստ ճաշակի

_Լոլիկ 2 հատ

_Սոխ 2 հատ

_Մոցարելլա կամ այլ պանիր 200 գր

_Թթվասեր կամ մայոնեզ՝ 100 գր

Խոզի միս պանրով

Մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Միսը չափաբաժիններով կտրատել և մարինացնել աղով, պղպեղով և համեմունքներով և խառնել։

_Ջեռոցի տապակը քսել բուսական յուղ և դնել թակած մսակտորները:

_Մսին մայոնեզ քսել, կարելի է ցանել սուսամբար կամ այլ անուշաբույր կանաչիներ։

_Վրան դնել բարակ կիսաօղակներով կտրատած սոխը և լոլիկի շրջանակները:

_Ցանել քերած պանիր։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե։

Մսով ջեռեփուկ

Ճաշատեսակը շատ հյութեղ, նուրբ ու բուրավետ է ստացվում։

Այն պետք է անմիջապես մատուցել, ուստի նախօրոք մտածեք կողմնակի ճաշատեսակի մասին, որպեսզի ունենաք համեղ ընթրիք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ջեռեփուկ տավարի մսով

Խնդրում ենք Գնահատեք