Նախկինում միսը տապակելիս կամ շոգեխաշելիս գրեթե միշտ կոշտ էր ստացվում։ Ծանոթացա այս բաղադրատոմսին և սկսեցի պատրաստել Մսով ռագու սնկով: Հիմա նույնիսկ սկեսուրս է գովում իմ պատրաստած ուտեստը։ Ատամների հետ կապված խնդիրները դժվարացնում են նրա համար կոշտ ուտեստ ծամելը, իսկ այս կերպ պատրաստած բանջարեղենն ու միսը հալչում են բերանում:
Ճաշատեսակի համար ես ընտրում եմ ոչ շատ յուղոտ տավարի միս։ Ջրի փոխարեն արգանակ եմ օգտագործում, դրանոր ռագուն ավելի հարուստ է ստացվում։ Ինչ վերաբերում է սնկին, ապա պարտադիր չէ շամպինիոններ վերցնել։ Ամռանը լոլիկի սոուսի մի մասը փոխարինում եմ լոլիկով։ Դրանք կարելի է տրորել կամ թողնել կտորներով։

Մսով ռագու սնկով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Տավարի միս 900 գ
_Գազար 2 հատ
_Նեխուր 3 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Կարագ 20 գ
_Շամպինիոններ 4 հատ
_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ
_Բանջարեղենի արգանակ 200 մլ
_Տոմատի սոուս 200 մլ
_Կարտոֆիլ 0,5 կգ
_Ոլոռ 150 գ
_Պապրիկա 0,5 թեյի գդալ
_Իտալական խոտաբույսեր 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի


Մսով ռագու սնկով. Պատրաստման եղանակը
_Միսը լվանալ, չորացնել, խոշոր կտորներով կտրել և տապակել թավայի մեջ մինչև բաց ոսկեգույն լինի։ Լցնել այն խորը, հաստ պատերով կաթսայի մեջ։
_Սոխը, գազարը, սխտորը և նեխուրի ցողունները մանր խորանարդիկներով կտրատել։
_Տապակը տաքացնել մի փոքր բուսայուղով և միջին ջերմության վրա 5 րոպե տապակել բանջարեղենը։ Ավելացնել դրանք մսի վրա:
_Մաքուր տապակի մեջ հալեցնել կարագը և մեջը տապակել շերտերով կտրատած մեծ սնկերը։
_Երբ դրանք ոսկեգույն դառնան, ավելացնել ալյուրն ու աղը։
_Խառնել և ավելացնել մնացած մթերքներին։
_Լցնել արգանակը, ավելացնել տոմատի մածուկը, պապրիկան, իտալական համեմունքները և պղպեղը։
_Ծածկել կափարիչով և երբ եռա, եփեք 1,5 ժամ մարմանդ կրակի վրա։ Հետո լցնել խորանարդներով կտրատած կարտոֆիլը և ոլոռը։ Եփել ևս 20 րոպե։
_Վերջում կարելի է ռագուի վրա ցանել մանր կտրատած կանաչիներ։ Թող կափարիչով ծածկված մնա 10 րոպե, ապա բաժանեք ամանների մեջ և մատուցեք։


Բանջարեղենով և Մսով ռագուն այնքան նուրբ է, որ նույնիսկ պետք չէ ծամել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական խաշլամա







