Մսով Ռագու. Այս ուտեստը հաճախ եմ պատրաստում:
Ամուսինս ասում է, որ իմ պատրաստմամբ այս ուտեստն առավել համեղ և պարզապես գերազանց է ստացվում:
Հետևաբար, ես փորձում եմ հնարավորինս հաճախ նրան հաճույք պատճառել կծու շոգեխաշած մսով, որպեսզի ավելի հաճախ լավ տրամադրություն նվիրեմ իմ սիրելիին:
Բայց, անկեղծորեն ասած` ինքս էլ չեմ հրաժարվում այս համեղ ուտեստը վայելելուց:

Մսով Ռագու. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ — 5 հատ
_Դդմիկ — 1 հատ
_Սոխ — 1 հատ
_Գազար — 1 հատ
_Կարագ — 80 գր
_Մի քանի հատ բուլղարական պղպեղ
_Խոզի միս — 600 գր
_Կանաչ լոբի — 300 գր
_Կծու պղպեղ — 1 հատ
_Լոլիկ — 1 հատ
_Սև պղպեղ, աղ` ըստ ճաշակի
_Սխտոր — 4 պճեղ
Համեղ Մսով Ռագու. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Լվանալ բոլոր բանջարեղենները, Մաքրել կարտոֆիլը, հեռացնել սերմերը պղպեղից, սխտորը կեղևահան անել:
_Ամենը մանր կտրատել:
_Կճպել դդմիկը և կտրատել փոքրիկ խորանարդիկներով:
_Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով քերել:
_Լոբին կտրել 3-4 կտորով:
_Բուլղարական պղպեղը խորանարդիկներով կամ շերտերով կտրատել: Կարտոֆիլը նույնպես կտրեք, բայց ոչ այդքան մանր:
_Լվանալ միսը, չորացնել և կտրատել միջին չափի կտորներով:
_Լցնել ջրի մեջ և եփել 30 րոպե: Դրանից հետո ավելացնել կարտոֆիլը և եփել ևս 15 րոպե:
_Նշված ժամանակահատվածից հետո ավելացնել բոլոր պատրաստված բանջարեղենները, ավելացնել կարագը, աղը, պղպեղը, մանրած կծու պղպեղը և շարունակել եփել միջին կրակի վրա ևս 15-20 րոպե:
_Վերջում ավելացնել սխտորը և կանաչիները:
Հուսով եմ, որ իմ առաջարկած Մսով Ռագուի բաղադրատոմսը դուր կգա ձեր սիրելիներին:

Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս հետաքրքիր ուտեստին, եթե ավելի թեթև, բայց հագեցնող մի բան ուզենաք պատրաստել:
Տեսանյութ
Համեղ ապուրներ
Բարի ախորժակ:







