Մսով ռագու. Հագեցնող նրբահամ ընթրիք

Մսով ռագու ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հաճելի ընթրիքի համար պատրաստենք մսով ռագու: Այն ստացվում է խիտ, շատ բուրավետ և համեղ: Բուլղարական պղպեղով և նուրբ մսով ուտեստը ձեզ շատ դուր կգա։

Մսով ռագու

Մսով ռագու. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 800 գր

_Սոխ 3 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Կարտոֆիլ 1 կգ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Կարագ 50 գր

_Ջուր 2 լ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշաակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Մսով ռագու

Մսով ռագու. Պատրաստման եղանակը

_Միսը և կարտոֆիլը կտրատել փոքր կտորներով, սոխը՝ կիսաօղակներով։

_Տապակել սոխը մսի հետ, լցնել ջուրը և հասցնել եռման:

_Թավայի մեջ խառնել բուսայուղն ու պապրիկան, ավելացնել մսին, ծածկել կափարիչով և եփել։

_Ավելացնել աղը և բոլոր համեմունքները, եփել 40 րոպե, թույլ կրակի վրա՝ կափարիչով ծածկված:

_Լցնել կարտոֆիլը և քաղցր պղպեղը, սխտորը, եփել կափարիչով ծածկված:

_Թավայի մեջ խառնել կարագն ու ալյուրը, տապակել և ավելացնել այս զանգվածը գուլյաշին, խառնել։

_Լցնել համեմունքները, կտրատած կանաչիները և եփել մի քանի րոպե կափարիչով ծածկված:

Հուշում. Գուլյաշն էլ ավելի համեղ դարձնելու համար ավելացրեք մի քանի ճաշի գդալ թանձր սերուցք կամ տնական թթվասեր՝ համեմունքների և կանաչիների հետ միասին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աջապ սանդալ մսով և բանջարեղենով

Խնդրում ենք Գնահատեք