Խորհուրդ եմ տալիս պատրաստել Մսով ռուլետ սնկի լցոնով, որն անպայման կտպավորի հյուրերին։
Այս նրբագեղ ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Դուք կծախսեք 20-30 րոպե, իսկ մնացածը ջեռոցը կանի ձեր փոխարեն։ Մսի ու սնկի համադրությունը միշտ ախորժելի է և ուրախացնում է ուտողներին։ Կարող եք օգտագործել տավարի կամ խոզի միս: Գլխավորն այն է, որ ջեռոցում թխվող ռուլետի միսը լինի թարմ և որակյալ։
Ջեռոցում Մսով ռուլետը տաք ուտեստ է մեծ ընկերության համար: Նույնիսկ եթե ձեր խնջույքը նախատեսված է փոքր թվով մարդկանց համար, մի շտապեք նվազեցնել բաղադրիչների քանակը։ Անգամ հաջորդ օրը ուտեստը շատ համեղ կլինի որպես սառը խորտիկ։

Մսով ռուլետ սնկի լցոնով. Բաղադրիչներ
_ Միս 2 կգ
_ Սխտոր 4 պճեղ
_ Աղ ըստ ճաշակի
_ Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
_Համեմ ըստ ճաշակի
_ Սոխ 2 հատ
_ Շամպինիոններ 300 գ
_ Կարագ ըստ ճաշակի
_ Արևածաղկի ձեթ ըստ ճաշակի
_ Շաքարավազ 1 պտղունց

Մսով ռուլետ սնկի լցոնով. Պատրաստման եղանակը
_ Մսի կտորը կտրել, որպեսզի շերտ ստացվի։
_ Մսին ցանել աղ, պղպեղ, համեմ և աղացած սխտոր: Միսը փաթաթել և թողնել 1-2 ժամ սենյակային ջերմաստիճանում կամ ողջ գիշեր՝ սառնարանում։
_ Սոխը մանր կտրատել, տապակել թավայի մեջ՝ արևածաղկի և կարագի խառնուրդով, շաքարավազի հետ, մինչև կարամելի գույնը։
_ Այդ ընթացքում սունկը կտրատել և սոխից առանձին տապակել մինչև ոսկե դարչնագույնը:
_ Միսը բացում ենք, վրան սոխ ու սունկ քսում ու նորից ռուլետը փաթաթել։
_ Ռուլետն ամուր կապել այնպես, որ այն պահպանի իր ձևը։
_ Մսի ռուլետի վրա քսել փափկած կարագ, դնել խոհարարական տոպրակի մեջ, որի վրա կտրվածք անել, որպեսզի օդը դուրս գա։
_ Թխել 1,5-2 ժամ 180 ° C ջերմաստիճանում:

Ցանկության դեպքում կարող եք պանիր ավելացնել ռուլետի միջուկին։ Այսպիսով, ուտեստն էլ ավելի ախորժելի ու համեղ կլինի։ Պարզապես կոշտ կամ կիսակոշտ պանիրն անցկացնել խոշոր քերիչով և ավելացնել ռուլետի միջուկի մնացած մասի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խոզի միսը ջեռոցում







