Աղացած մսով սմբուկներ պատրաստեք՝ պաքսիմատով: Կերակուրը ոչ միայն շատ ախորժելի ու հագեցնող է, այլ նաև՝ գեղեցիկ։ Այս նախուտեստը կարող եք պատրաստել ցանկացած առիթի համար։

Մսով սմբուկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Աղացած միս 400 գր
_Պանիր 100 գր
_Ձու 3 հատ
_Պաքսիմատ 1 բաժակ
_Ալյուր 3 ճաշի գդալ
_Համեմունքներ, աղ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի


Մսով սմբուկներ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը երկայնքով կտրատել, պատառաքաղով քերել, համեմել աղով, տարբեր համեմունքներով ու անուշաբույր կանաչիներով։
_Աղացած միսը խառնել աղի և համեմունքների, կանաչիների հետ և հունցել։
_Շերտերի վրա հավասար շերտով քսել աղացած միսը։
_Ձվերը հարել աղով և պղպեղով։
_Քերած պանիրը խառնել ձվի հետ, ավելացնել համեմունքներ և խառնել։
_Աղացած մսով ծածկված սմբուկը թաթախել ալյուրի մեջ, ապա՝ պաքսիմատի և վերջում թաթախել ձվի-պանրի զանգվածի մեջ։
_Տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից՝ մարմանդ կրակի վրա, որպեսզի մսի միջուկը լավ տապակվի։
_Սմբուկները կարելի է 5 րոպե եփել կափարիչով ծածկված, որպեսզի աղացած միսը շոգեխաշվի։
_Այսպիսի մսով սմբուկների համար կարող եք պատրաստել թթվասերով կամ մայոնեզով սոուս սամիթով և սխտորով:


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Յուրահատուկ սմբուկով ուտեստ







