Մսով տաք ռուլետ. Փորձեք այն բացարձակապես բոլորին դուր կգա և ոչ ոքի անտարբեր չի թողնի

Մսով տաք ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով տաք ռուլետ. Սա իսկական փրկություն է բոլոր առիթների համար

Անպայման որևէ առիթով պատրաստեք տաք ռուլետ աղացած մսով: Ստացվում է շատ հյութալի, համեղ և գեղեցիկ ուտեստ:

Ռուլետը համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Մսով տաք ռուլետ

Մսով տաք ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Բարակ լավաշ 2 հատ

_Աղացած խոզի միս 500 գ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Ձու 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Մաղադանոս, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սառը ջուր 30 մլ

_Պանիր 100 գ

_Պանիր 50 գ՝ վրան շաղ տալու համար

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի

_Բուսական յուղ

_Մայոնեզ 50 գ

_Թթվասեր 50 գ

Մսով տաք ռուլետ

Մսով տաք ռուլետ. Պատրաստման եղանակը

_Մանր կտրատել սոխը, ապա տապակեք բուսական յուղի մեջ մինչև բաց դարչնագույն երանգը:

_Գազարը քերել խոշոր քերիչով, քերած գազարն լցնել սոխի վրա և տապակել 5 րոպե:

_Աղացած մսին ավելացնել տապակած բանջարեղենը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Հետո մեջը լցնել ջուրը, կոտրել ձուն, ավելացնել աղ և պղպեղ`ըստ ճաշակի:

_Այնուհետև ավելացնեք մանր կտրատած կանաչիները, սխտորը քերել մանր քերիչով, ամեն ինչ մանրակրկիտ խառնեք:

_Այժմ պատրաստենք սոուսը, դրա համար պետք է խառնել մայոնեզը և թթվասերը:

_Հիմա պետք է հավաքել ռուլետը: Լավաշի մի շերտի վրա քսել պատրաստված սոուսը, երկրորդ լավաշը դնել դրա վրա և միջուկը դնել այս լավաշի շերտի վրա:

_Միջուկը տարածել հավասարաչափ, վրան քսել սոուս, հետո շաղ տալ քերած պանիր:

Մսով տաք ռուլետ

_Հիմա մի եզրից ոլորելով ձևավորել հնարավորինս պինդ գլան, որը պետք է կիսել 2 հավասար մասի:

_Ռուլետները տեղափոխել բուսական յուղով յուղած տապակի վրա:

_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե թխվելու:

_Այնուհետև հանել ջեռոցից, վրան քսել սոուսով, նորից դնել ջեռոցը՝ 10-15 րոպե:

_Մնում է մանր քերիչով քերած պանիրը շաղ տալ ռուլետների վրա և վերջնական պատրաստելու դնել ջեռոցում ևս 5 րոպե:

Մսով տաք ռուլետ

Աղացած մսով տաք ռուլետը պատրաստ է:

Չքնաղ համ ու գեղեցկություն. պարզապես ավելի լավ բաղադրատոմս չեք գտնի: Անհավանական համեղ և հյութալի գլանափաթեթը դառնում է իսկական գայթակղություն:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք