Տանը եփած այս Մսով և բրնձով փլավն ուղղակի պաշտում են մեր ընտանիքում։ Ես չգիտեմ, թե ինչպես է այն ճիշտ եփվում, ավելի ճիշտ՝ ինչպիսին է պատրաստելու դասական տարբերակը։
Բայց մի բան հաստատ գիտեմ, որ իմ բաղադրատոմսով փլավը շատ համեղ է, գերհամեղ, ուղղակի շքեղ է։ Եվ ամենակարևորը՝ դրա բաղադրիչները հասանելի են բոլորին, իսկ դժվարություն ընդհանրապես չկա։

Մսով և բրնձով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միս 400 գր
_Բրինձ 2 բաժակ
_Գազար 2 հատ
_Սոխ 1 հատ
_Ջուր 4 բաժակ
_Դափնու տերև, պղպեղ, աղ, քրքում՝ ըստ ճաշակի
_Կարագ 200 գր
_Բուսայուղ


Մսով և բրնձով փլավ. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել ու առանձին տապակել։
_Տապակած միսը լցնել փլավ պատրաստելու համար ընտրված կաթսայի մեջ։
_Բրինձը լվանալ սառը ջրով և լցնել մսի վրա։
_Սոխը մանր կտրատել, գազարը քերել։ Սոխն ու գազարն առանձին տապակել բուսայուղի մեջ, լցնել բրնձի վրա։
_Ամեն ինչ լավ խառնել, լցնել տաք ջուրը, ավելացնել դափնու տերևը, աղը, պղպեղը և ավելացնել քրքումը։
_Կարագը հալեցնել և լցնել փլավի վրա։
_Փլավը դնել՝ նախապես մինչև 200°C տաքացրած ջեռոցը և թողնել, որ այնտեղ եփվի 30-40 րոպե։
_Երբ բրինձը կլանի ամբողջ ջուրը, ուրեմն փլավը պատրաստ է։
_Ջուրը լցնելուց հետո, մինչև ջեռոց դնելը, փլավը պետք չէ խառնել։

Երբ փլավը եփվի, թող մի քիչ մնա կաթսայի մեջ, դրանից համը միայն կլավանա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







