Առաջարկում ենք ձեզ պատրատել յուրահատուկ Մսով և կաթնաշոռով կոտլետներ:
Այս նուրբ ուտեստը հաճելի թթվասերային սոուսով շատ համեղ է ստացվում։

Մսով և կաթնաշոռով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 500 գր
_Ձու 2 հատ
_Կաթնաշոռ 200 գր
_Պաքսիմատ 50 գր
_Ջուր 50 մլ
_Սոխ 1 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
Թթվասերով սոուս պատրաստելու համար
_Թթվասեր 150 գր
_Արգանակ 250 մլ
_Ալյուր 30 գր
_Կարագ 30 գր
_Աղ 0,5 թեյի գդալ

Մսով և կաթնաշոռով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Պաքսիմատի վրա լցնել ջուր և թողնել, որ ուռչի։
_Կաթնաշոռը հարել բլենդերով։
_Սոխը բլենդերով մանրացնել և խառնել աղացած մսի հետ, աղը՝ ըստ ճաշակի։
_Պաքսիմատը ու կաթնաշոռը խառնել աղացած մսի հետ, զանգվածը հունցել, կոտլետներ ձևավորել։
_Ջեռոցի տապակը յուղել և շարել կոտլետները։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 20 րոպե։
_Խառնել սոուսի բոլոր բաղադրիչները և հասցնել եռման աստիճանի։

Կոտլետները մատուցել ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ՝ վրան լցնելով սոուսը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







