Մսով և կարտոֆիլով կոտլետ. Նրբահամ հյուրասիրություն
Համոզված եմ, որ ձեզ ծանոթ է այն վիճակը, երբ վերադառնում եք տուն և երազում եք միայն պառկել բազմոցի վրա և ոչինչ չանել: Բայց, այնտեղ արդեն սոված երեխաներն ու ամուսինն են սպասում ձեզ: Դուք, իհարկե, կարող եք պատվիրել սննդի առաքում: Բայց բազմանդամ ընտանիքի համար սա բավականին թանկ հաճույք է: Այնպես որ, պետք է հավաքեք ձեր ուժերը և գնաք խոհանոց: Բարեբախտաբար, իմ այս ֆիրմային ուտեստը հեշտ է պատրաստել:
Նախ, տապակում ենք, ապա կես ժամով ուղարկում ջեռոց: Միսը հյութալի է և փափուկ, իսկ կարտոֆիլը՝ կարմրավուն կեղևով: Իսկապես համեղ ու հագեցնող ուտեստ:

Մսով և կարտոֆիլով կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի փափուկ միս 800 գ
- Կարտոֆիլ 1 կգ
- Ձու 5 հատ
- Սոխ 1 հատ
- Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ
- Կոշտ պանիր 100 գ
- Աղ ` ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի


Մսով և կարտոֆիլով կոտլետ. Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել կեղևից և անցկացնել մանր քերիչով: Ջրով ծածկել և մի կողմ դնել: Սա կօգնի հեռացնել օսլայի ավելցուկը:
- Միսը կտրատել սթեյքերի և ծեծել, ծածկելով սննդի թաղանթով: Համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի:
- Հեղուկից քամել կարտոֆիլը, ավելացնել 3 ձու, 1 թեյի գդալ աղ, 0.5 թեյի գդալ պղպեղ:
- Սոխը քերիչով քերել և լցնել կարտոֆիլի վրա, ավելացնել ալյուրը և լավ խառնել:
- Առանձին հարել 2 ձու: Տաքացնել տապակի մեջ արևածաղկի յուղը և դնել 2-3 ճաշի գդալ կարտոֆիլի զանգված:
- Մսի մի կտոր դնել վրան, նախապես այն ձվի մեջ թաթախելուց հետո:
- Միսը ծածկել կարտոֆիլի մեկ այլ շերտով և յուրաքանչյուր կողմում տապակել 2-3 րոպե:
- Տապակած կոտլետները տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և 25 րոպե տապակել 180 աստիճանով:
- Դրանից հետո վրան ցանել քերած պանիր և վերադարձնել ջեռոցը ևս 5 րոպեով:


Այս եղանակով պատրաստելով կոտլետները՝ միաժամանակ ստանում եք և՛ կողմնակի ուտեստ, և՛ հիմնական կերակուր: Մնում է թարմ բանջարեղենով և կանաչիներով աղցան կտրատել, և կարող եք նստել սեղանի շուրջ:
Մսով և կարտոֆիլով կոտլետը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած կարտոֆիլ ջեռոցում







