Յուրահատուկ կարկանդակներ ջեռոցում

յուրահատուկ կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Յուրահատուկ կարկանդակներ ջեռոցում. Այս եղանակով կարելի է հաճախ կարկանդակներ պատրաստել ամբողջ ընտանիքի համար: Ջեռոցում պատրաստված կարկանդակները հաճելի նախուտեստ են, կարող են հարմար լինել նախաճաշի կամ ընթրիքի համար:

Այս կարկանդակների ձևն անսովոր է, կարելի է ասել նույնիսկ բացառիկ, դրանք պատրաստելու հատուկ ձև կա:

Խմորի հետ կապված ոչ մի բարդությոն չկա, ամեն ինչ շատ պարզ է: Այս կարկանդակները երկար ժամանակ չեն հնանում, դրանք շատ համեղ են ստացվում, փորձեք, չեք զղջա:

 

յուրահատուկ կարկանդակներ

Յուրահատուկ կարկանդակներ. Բաղադրիչներ

  • Կաթ 200 մլ (գոլ)
  • Կենդանի խմորիչ 20 գ, կամ չոր խմորիչ 11-12 գ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Վանիլին դանակի ծայրով
  • Ձվի դեղնուց 2 հատ
  • Կարագ 100 գ (հալված)
  • Մաղած ալյուր 3,5 բաժակ
  • Լցոն` ըստ ձեր նախընտրության 200-300 գ

յուրահատուկ կարկանդակներ

Յուրահատուկ կարկանդակներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լցնել տաք կաթը խորը ամանի մեջ, ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը, վանիլինը, դեղնուցը, կարագը և ալյուրը:
  2. Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն: Արդյունքում ստացված խմորը հանել ամանից, ձեռքերով հունցում, խմորը պետք է ստացվի հարթ ու փափուկ, ծածկել այն սրբիչով և դնել 1 ժամ տաք տեղում:
  3. 1 ժամ անց խմորը հանել, կրկին հունցել այն, այնուհետև ձեռքերը յուղել բուսական յուղով, իսկ խմորը երկարուկ ձգել պարանի նման, բաժանել բաժինների: Ծածկել սրբիչով և թող մնա 5-10 րոպե:
  4. Ձևավորել կարկանդակը, դնել լցոնը, ամրացնել եզրերը և կարկանդակը ձևավորում երշիկի տեսքով:
  5. Վերցնել կտրատված յուղաթուղթը, վրան քսել բուսական յուղ, կարկանդակը դնել թղթի եզրին և փաթաթել թղթով մինչև վերջ, այնուհետ դրանք թղթի կարը ներքև` շարել տապակի վրա:
  6. Թխել 230-240 աստիճան տաքացած ջեռոցում 35 րոպե:

յուրահատուկ կարկանդակներ

Յուրահատուկ կարկանդակները պատրաստ են:

Ստացվում է այսպիսի գեղեցկություն, արժե այն փորձել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք