Յուրատեսակ կարկանդակ. Համեղ բաղադրատոմս սովորական մթերքներից

Յուրատեսակ կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Փափուկ և համեղ յուրատեսակ կարկանդակը պատրաստվում է շոգեխաշած խմորով՝ լցոնած սպանախով և ձվով:

Սա հիանալի նախուտեստ է ճաշի կամ ընթրիքի համար:

Յուրատեսակ կարկանդակ

Յուրատեսակ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 200 մլ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Բուսական յուղ, 1 ճաշի գդալ

_Ալյուր 350 գր

Միջուկը պատրաստելու համար 

_Սպանախ 250 գր

_Ձու 3 հատ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Յուրատեսակ կարկանդակ

Յուրատեսակ կարկանդակ

Յուրատեսակ կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Տաք ջրի մեջ լցնել բուսական յուղն ու աղը։

_Լցնել մաղած ալյուրը և նախ բահիկով, ապա ձեռքերով խմոր հունցել։ Ծածկել և թողնել 10 րոպե։

_Ձվերին աղ անել և հարել հարիչով։

_Ձվով նրբաբլիթ տապակել երկու կողմից, թողնել սառչի և կտրատել շերտերով, խառնել մանր կտրատած սպանախի հետ, վրան լցնել բուսայուղ, համեմել աղով և պղպեղով:

_Խմորը գրտնակել բարակ շերտով, կտրատել լայն շերտերով, ապա ուղղանկյուններով։

_Յուրաքանչյուրի վրա լցնել միջուկը և սեղմել ծայրերը ծրարի նման, ապա փաթաթել խողովակաձև։

_Տապակել գլանիկները բուսայուղով թավայի մեջ։

Յուրատեսակ կարկանդակ

Յուրատեսակ կարկանդակ

Նախուտեստը դրսից խրթխրթան է, ներսից՝ շատ փափուկ և հյութալի։

Միջուկները կարող են փոփոխվել ըստ ձեր ցանկության։ Շատ համեղ է ստացվում կանաչ սոխով ու ձվով, սնկով ու աղացած մսով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք