Յուրատեսակ տոլմա անսովոր բաղադրիչներով:
Պարզվում է, որ պեկինյան կաղամբը նույնպես հիանալի է աղացած մսով ուտեստների համար: Ստացվում է անսովոր, բայց շատ համեղ կերակուր:

Յուրատեսակ տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պեկինյան կաղամբ
_Հավի կրծքամիս 2 հատ
_Սոխ 1 հատ
_Ձու 1 հատ
_Աղ, պղպեղ
_Կանաչիներ
_Թթվասեր 100 մլ
_Սխտոր 2 պճեղ
_Լոլիկի մածուկ կամ կետչուպ 100 մլ
_Ջուր 150-200 մլ

Յուրատեսակ տոլմա. Պատրաստման եղանակը
_Հավի փափկամիսը և սոխը կտրատել և մանրացնել բլենդերով:
_Լավ է վերցնել հնարավորինս շատ կանաչիներ, այսպես ստացվում է շատ ավելի համեղ:
_Աղացած մսին կանաչիներ խառնել:
_Կաղամբը կտրել երկու մասի և մանր կտրատել, ավելացնել աղացած մսին և խառնել:
_Աղացած մսին ավելացնել սխտոր (կարող եք քերել կամ ճզմել մամլիչով):
_Ավելացնել ձու, աղ, պղպեղ և այլ համեմունքներ: Ձեռքերով հունցել աղացած միսը:
_Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով:
_Թաց ձեռքերով մսով ռուլետներ ձևավորել, կամ տալ ցանկացած ձև:
_Սոուսի համար թթվասերը խառնել տոմատի մածուկի կամ կետչուպի հետ:
Խորհուրդ. Եթե թթվասեր չունեք, կարող եք օգտագործել բնական մածուն:
_Աղ ու պղպեղով սոուսը համեմել և լցնել ջրի մեջ, խառնել և հեղուկը լցնել կոտլետների վրա:
_Ջեռոցը տաքացնել 190 աստիճանով և եփել մոտ 40 րոպե:

Մատուցելիս վրան ցանել մանր կտրատած կանաչ սոխ և կանաչիներ:
Յուրատեսակ տոլման պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թփով տոլմա







