Հագեցնող և համեղ նավակ կոտլետները մատուցեք ճաշի կամ ընթրիքի սեղանին: Դրանք պատրաստվում են արագ և միշտ հիանալի են ստացվում:

Նավակ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 650 գր
_Ձու 2 հատ
_Սոխ 200 գր
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, պղպեղ, պապրիկա՝ ըստ ճաշակի
_Ալյուր 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Կաղամբ 150 գր
Միջուկը պատրաստելու համար
_Կարտոֆիլ 780 գր
_Պանիր 100 գր
_Կաթ 50 մլ
_Պանիր 100 գր
_Աղ, պղպեղ, սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
Սոուսի համար
_Տոմատի մածուկ 100 գր
_Ջուր 300 մլ

Նավակ կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Կաղամբը բարակ կտրատել, սոխը՝ խորանարդներով կտրատել։
_Կանաչիներն ու սխտորը մանր կտրատել։
_Կաղամբը խառնել աղացած մսի, սոխի, ձվի, ալյուրի, սխտորի, համեմունքների, բուսայուղի հետ և հունցել զանգվածը։
Հուշում․ Եթե զանգվածը ջրիկ է, ավելացրեք ալյուր կամ բանջարեղեն։
_Ջեռոցի տապակին յուղ քսել և շարել նավակ կոտլետները. մսի մեջտեղում երկարավուն փոսիկ անելով։
_Թխել 30 րոպե 200 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։
_Միջուկի համար կարտոֆիլը եփել մինչև փափկի։
_Կարտոֆիլը տրորել, վերածելով պյուրեի, խառնել կաթի, քերած պանրի, կանաչիների և համեմունքների հետ։
_Զանգվածը դնել կոտլետների ակոսների մեջ և դնել թխելու՝ 15 րոպե։
_Սոուսի համար տոմատի մածուկը խառնել եռման ջրի հետ։
_Կոտլետների վրա լցնել սոուսը, իսկ վրան լցնել քերած պանիրն ու եփել 20 րոպե։

Այնքան համեղ և օրիգինալ ուտեստ, այն ձեզ անպայման դուր կգա և բավականին հաճախ կպատրաստեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած կարտոֆիլ ջեռոցում







