Նոր Բաղադրիչով Յուրահատուկ Համեղ Վինեգրետ

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ։ Հիմնական բանջարեղենների խումբը, որ օգտագործում ենք այս աղցանում նույնն է, ես պարզապես փոխարինել եմ ամենակարևոր բաղադրիչը, որը տեսանյութի ընթացքում կիմանաք։

Վինեգրետ

Նոր բաղադրիչով համեղ Վինեգրետ Բաղադրիչները

  • Կարտոֆիլ — 500 գր․
  • Գազար — 250 գր․
  • Բազուկ — 250 գր․
  • Սոխ — 1 գլուխ
  • Թթու դրած կաղամբ — 150 գր․
  • Կարմիր լոբի — 250 գր․
  • Կանաչի՝ համեմ, մաղադանոս, նաև սամիթ, եթե սիրում եք
  • Քացախ — 50 գր․
  • Ձիթայուղ
  • Աղ, սև պղպեղ
  • Նուռ զարդարման համար

Աղցանի պատրաստումը քայլ առ քայլ

  • Այս աղցանի պատրաստման շատ տարատեսակներ կան, բայց հիմնական բաղադրիչները նույնն են նաև մեզ մոտ։ Հիմքը կարտոֆիլն է, կան խոհարարներ, որոնք կտրատելուց հետո նոր խաշում ենք բաղադրիչները։ Ես սկզբում խաշում եմ հետո կտրատում՝ ահա այսպիսի խորանարդիկների
  • Սկզբում կարտոֆիլը, հետո գազարը, դրանից հետո էլ բազուկը նույն սկզբունքով
  • Յուրաքանչյուր տանտիկնոջ պատրաստած վինեգրետ լրիվ ուրիշ համ ունի, թվում է թե բաղադրիչները նույնն են, սկզբունքը նույնը՝ բայց ոչ, համն ուրիշ է ստացվում։ Այս անգամ մեր առաջարկած տարբերակով փորձեք և կիսվեք ձեր տպավորություններով
  • Բոլոր կտրատված բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ

Վինեգրետ

  • Այժմ իմ պատրաստման նրբություններից մեկը բացեմ՝ սոխի սուր համից և հոտից խուսափելու համար, ես այն աղցանի մեջ ավելացնելուց առաջ կտրատում եմ
  • Լցնում սխտործեծիչի մեջ, ավելացնում ենք աղ և քացախ և մի լավ ծեծում, այդպես և ջուրն է դուրս տալիս սոխը և կծվությունն է թողնում, արդյունքում աղցանն ուտելիս և հետո տհաճ և սուր հոտից զերծ ենք մնում։ Սոխը հնարավորինս մանր պետք է կտրատել, որպեսզի հեշտ ճզմվի, իսկ քացախի չափը դուք որոշեք, եթե թթվությունը ձեզ հաճելի է աղցանի մեջ ապա կարող եք մի փոքր էլ ավելացնել
  • Ահա ստացվում է այսպիսի թանձրուկ, որը և ավելացնում ենք աղցանամանի մեջ, մեր մյուս բաղադրիչների վրա
  • Լոբին նախապես խաշում ենք, սովորաբար վինեգրետի համար կարմիր լոբին են օգտագործում, այն նույնպես ուղարկում ենք աղցանամանի մեջ
  • Այժմ իմ առաջարկած նոր բաղադրիչը՝ թթու վարունգը ես հաճախ փոխարինում եմ թթու դրված կաղամբով, այն շատ հարուստ է ֆոլաթթվով և մի շարք այլ վիտամիններով, հիանաալի կերպով համադրվում է վինեգրետի հետ
  • Մինչ կկտրատենք  թարմ կանաչիների առատ փունջը, խնդրեմ բաժանորդագրվեք մեր ալքին, եթե դեռ բաժանորդագրված չեք
  • Կանաչիները նույնպես միանում են մեր բաղադրիչներին, ավելացնում ենք նաև աղ, աղը պետք է չէ չարաշահել, հատկապես, որ այստեղ նաև թթու կաղամբն է աղի
  • Վինեգրետին առատ ձիթայուղ ենք անում, որպեսզի ավելի հեշտ խառնվեն համերը իրար։ Աղցաններին օգտագործում եմ զեյթունի յուղ, առավել օգտակար է, արևածաղկինն էլ շատ համապատասխան է եթե չունեք զեյթունի

Վինեգրետ

  • Սև պղպեղ ենք ավելացնում
  • Այժմ ողջ աղցանի պարտասման ամենաբարդ մասը եկավ ՝ հարկավոր է մի լավ խառնել բոլոր բաղադրիչները իրար, ապա կողքի դնել միառժամանակ, գոնե 1 ժամով, որպեսզի համերը միախառնվեն, նոր միայն մատուցել
  • Գեղեցկություն և համեղություն
  • Մատուցում ենք գեղեցիկ աղցանամանով բրգաձև, որի վրա ես նաև  թթու նուռ եմ շաղ տալիս, այն և հարստացնում է, և գեղեցկացնում, և համեղացնում է մեր աղցանը։

Ահա այսպիսին էր մեր տարբերակը․ Մատուցեք և հյութասիրեք ձեր սիրելիներին։

Համեղ Վինեգրետ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք