Նուշով կոլոլակներ. Համեղ և անուշաբույր փոքրիկ խորտիկ

Նուշով կոլոլակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք Նուշով կոլոլակներ, այս նուրբ խորտիկներն արագ են եփվում ու առանց դժվարության ծամվում են։ Այս ուտեստը միջազգային է և բազմազան:

Մոսկվայում կոլոլակները եփվում են բրնձով և կոչվում են «ոզնի», Ստոկհոլմում տապակում և մատուցում են մատուտակի մուրաբայի հետ, իսկ Երուսաղեմում յուրաքանչյուր կոլոլակի մեջ դնում են նուշի ընկույզ։

Նուշով կոլոլակներ

Նուշով կոլոլակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած հնդկահավի միս 1/2 կգ

_Աղացած հավի միս 1/2 կգ

_Կեղևահան արված նուշ 200 գր

_Մեծ սոխ 1 հատ

_Մաղադանոս 5 ճյուղ

_Սխտոր 4 պճեղ

_ Ձիթապտղի յուղ 125 մլ

_Աղ, թարմ աղացած սև պղպեղ

Սոուսի համար

_Մեծ լոլիկ 5 հատ

_Պրաս սոխ 1 ցողուն

_Սխտոր 2 պճեղ

_Շագանակագույն շաքարավազ 2 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ

_Աղ, աղացած սև պղպեղ

Նուշով կոլոլակներ

Նուշով կոլոլակներ. Պատրաստման եղանակը

_Մաքրել սոխը և սխտորը, կտրատել սոխը կոմբայնով, մաղադանոսն ու սխտորը շատ մանր կտրատել։

_Նուշը մաքրել և դնել 5-7 րոպե, նախապես 160°C տաքացրած ջեռոցում։

_Թասի մեջ խառնել աղացած միսը, սոխը, մաղադանոսը, սխտորը, ձիթապտղի յուղը, պղպեղը և աղը։

_Լավ խառնել, ծածկել թաղանթով և 40 րոպեով դնել սառնարանում։

Պատրաստել սոուսը. Լոլիկը քերել, մաքրել սխտորը և կտրատել բարակ շերտերով:

_Պրասը բարակ օղակներով կտրատել, կաթսայի կամ խորը տապակի մեջ տաքացնել ձեթը և տապակել սոխը մարմանդ կրակի վրա, մինչև թափանցիկ դառնա՝ 5 րոպե:

_Ավելացնել սխտորը և եփել ևս 3 րոպե։ Կաթսայի մեջ լցնել լոլիկը, շաքարավազը, աղն ու պղպեղը, եփել 5 րոպե։

_Պինգ-պոնգի չափով կոլոլակ ձևավորել, յուրաքանչյուրի մեջ դնելով նուշի հատիկ:

_Կոլոլակները բոլոր կողմերից տապակել ձիթապտղի յուղով, ապա վրան լցնել լոլիկի սոուսը և եփել ևս 10 րոպե։

_Մատուցել եփած բրնձի, կուսկուսի կամ մակարոնեղենի հետ։

Նուշով կոլոլակներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք