Նուրբ միսը թթվաջրով. Դյուրամարս ու համեղ ուտեստ կպատրաստեք, որ հնարավոր լինի օրգանիզմը սնուցել ու բեռնաթափել միաժամանակ:
Մեզ պետք կլինի միս ու կաղամբի թթվի ջուր: Այս անսպասելի բաղադրիչը կօգնի համեղ ուտեստ պատրաստելուն:
Եթե վերցնում եք ոչ թե հավ և հնդկահավ, այլ խոզի միս, ապա մարինացնելուց առաջ մսակտորը մի թեթև թակեք և խորը կտրվածքներ արեք, որպեսզի միսն ամբողջությամբ մարինացվի կաղամբաթթվի աղաջրի մեջ։

Նուրբ միսը թթվաջրով. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
— հնդկահավի կամ հավի կրծքամիս 500 գ
— սոխ 1 հատ
— սխտոր 1 գլուխ
— աղաջուր թթու կաղամբից

Նուրբ միսը թթվաջրով. Պատրաստման եղանակը
_ Միսը լվանալ, կաշին հանել։ Մսի մակերեսին կտրվածքներ անել և դնել խորը տարայի մեջ։
_ Սոխը կտրատել բարակ կես օղակներիով, սխտորը՝ բարակ շերտերով և այդ ամենը տարածել մսի վրա։
_ Սոխով ու սխտորով ծածկված միսը մի փոքր սեղմել և լցնել կաղամբի թթվի ջուրը, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի միսը։
_ Տարան ծածկել թաղանթով և դնել սառնարանը 1 ժամով, իսկ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր։ Այդպես միսն ավելի համեղ և հյութալի կլինի:
_ Փայլաթիթեղը փռել ձևամանի մեջ, մարինադի սոխը լցնել, վրան դնել միսը, ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցում։
_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 40 րոպե։
_ Բացել փայլաթիթեղը և 10 րոպեով վերադարձնել ջեռոց, որպեսզի կարմրեն:

Միսը կարելի է մատուցել տարբեր կողմնակի ճաշատեսակների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի մսով ռուլետ







