Նուրբ չեբուրեկներ. Համեղ և խրթխրթան կեղևով առանց ձեթի 

Նուրբ չեբուրեկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անչափ համեղ, խրթխրթան կեղևով, նուրբ չեբուրեկներ սովորական լավաշով, դուք հաճախ կպատրաստեք, որովհետև դրանք այնքան համեղ և կատարյալ են ստացվում։

Նուրբ չեբուրեկներ

Նուրբ չեբուրեկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կլոր լավաշ 8 հատ

_Աղացած միս 500 գր

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, սխտոր, սամիթ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

Նուրբ չեբուրեկներ

Նուրբ չեբուրեկներ

Նուրբ չեբուրեկներ. Պատրաստման եղանակը

_Մթերքների նշված ծավալից ստացվում է 8 հատ կարկանդակ։

_Մանր կտրատած սոխը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել նախընտրած աղացած միսը և տապակել, մինչև փափկի:

_Տապակման ավարտից մի քանի րոպե առաջ աղ և պղպեղ անել, ավելացնել անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, փոքր խորանարդիկներով կտրատած լոլիկ։

_Լավ խառնել և մի քանի րոպե հետո ավելացնել սխտորն ու կանաչիները, խառնել և հանել վառարանից։

_Լավաշը կտրատել:

_Թթվասերը հարել ձվի հետ և այս խառնուրդով քսել լավաշի յուրաքանչյուր շրջանակի եզրով:

_Մի կողմում դնել միջուկը, ծածկել երկրորդ կողմով և եզրերն ամրացնել քսած ձվով և թթվասերով խառնուրդի մասում։

_Շարել բուսայուղ քսած ջեռոցի տապակի վրա, վրան քսել թթվասերով հարած ձուն։

_Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե։

Նուրբ չեբուրեկներ

Նուրբ չեբուրեկներ

Այսպիսի համեղ չեբուրեկները կարող եք տապակել նաև թավայի մեջ, այդ դեպքում կեղևը խրթխրթան է ստացվում։ Միջուկը կարելի է պատրաստել ձեր ցանկությամբ՝ շատ տարբեր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծույլ լազանյա լավաշով

Խնդրում ենք Գնահատեք