Նրբաբլիթով ձվածեղն էներգիայով ու եռանդով կլցնի ձեզ:
Ես միշտ լրջորեն եմ վերաբերվել նախաճաշին: Անգամ փոքր ժամանակ չէի հրաժարվում առավոտյան մի փոքր բան ուտելուց: Ուստի արդեն սովորություն է տանից միշտ կուշտ դուրս գալ:
Եթե առավոտյան ազատ ժամանակ եմ ունենում, տնեցիների համար նրբաբլիթով ձվածեղ եմ պատրաստում: Երեխաները շատ են սիրում այն, քանի որ նրանք երբեք նախապես չգիտեն, թե ինչ կա բլիթի ներսում:
Այսօր ես առաջարկում եմ պատրաստել մսի, պանրի և սնկի ամենահամեղ համադրությամբ լցոնումը: Եթե երեկոյան տապակեք նրբաբլիթների մի բլուր, ապա առավոտյան արագ կպատրաստեք այս յուրահատուկ նախաճաշը: Իսկ մնացած բլիթները կարող եք մատուցել թեյի հետ, վրան ջեմ քսելով:

Նրբաբլիթով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ձու 6 հատ
_Ցորենի ալյուր 250 գ
_Կաթ 300-400 մլ
_Խոզապուխտ 200 գ
_Շամպինիոն 200 գ
_Կոշտ պանիր 150 գ

Նրբաբլիթով ձվածեղ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել խորը ամանի մեջ, ավելացնել 3 ձու և կաթ, հարիչով հարել մինչև հարթ զանգված ստացվի: Խմորը պետք է բավականաչափ նոսր լինի: Անհրաժեշտության դեպքում ևս մի քիչ կաթ ավելացնել:
_Տաքացնել տապակը, թեթևակի յուղել և պատրաստել բարակ նրբաբլիթներ: Դնել նրբաբլիթներն անմիջապես ամանների մեջ: Մեր դեպքում սրանք 3 հատ են:
_Յուրաքանչյուր ամանի մեջ կոտրել մի ձու և պատառաքաղով զգուշորեն հարել, որպեսզի նրբաբլիթը չվնասվի: Ավելացնել մանր կտրատված խոզապուխտ և շամպինիոն: Այս ամենի վրա շաղ տալ քերած պանիր:
_Լցոնված նրբաբլիթը տեղափոխել նախապես տաքացրած տապակի մեջ, ծալել մեջտեղից և եփել 4-5 րոպե: Դրանից հետո շրջել նրբաբլիթը, վրան դնել երկու կտոր պանիր, ծածկել կափարիչով և եփել ևս 2 րոպե:
_Դուք կարող եք օգտագործել տարբեր տեսակի պանիրներ, այդ դեպքում յուրաքանչյուր լցոնված նրբաբլիթ տարբեր տեսք կունենա: Ձվածեղը մատուցել կտրատած կանաչիներով և չերի լոլիկով: Ստացվում է հիանալի հագեցնող նախաճաշ թե աշխատանքային օրվա և թե հանգստյան օրերի համար:

Նրբաբլիթով ձվածեղը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ նախաճաշ, Ձվածեղի նոր տարբերակ







