Պարզապես փորձեք Նրբահամ լանգետ պատրաստել այս բաղադրատոմսով և հաստատ գոհ կլինեք ծախսած ժամանակից և ջանքերից։
Միայն պետք է հետևել բաղադրատոմսին և պահպանել մթերքի չափաքանակները։

Նրբահամ լանգետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միս 1 կգ
_Սոյայի սոուս 0,5 բաժակ
_Համեմի սերմ 1 թեյի գդալ
_Աղացած կոճապղպեղ 1 ճաշի գդալ
_Չոր կամ թարմ սխտոր 2 թեյի գդալ
_Շաքարավազ 1-2 թեյի գդալ


Նրբահամ լանգետ. Պատրաստման եղանակը
Կարող եք վերցնել ցանկացած միս, իսկ հիմա խոզի մսով կպատրաստենք:
_Միսը կտրել մոտ 1 սմ հաստությամբ շերտերով։
_Յուրաքանչյուր շերտը թակել բավականին ուժեղ, հնարավորինս բարակացնել:
_Միսը լցնել սոյայի սոուսով տարայի մեջ, խառնել։
_Առանձին խառնել կոճապղպեղը, համեմի սերմը, շաքարավազը, սխտորը։
_Շաքարավազ կարելի է չավելացնել կամ փոխարինել մեղրով։
_Մսի վրա ավելացնել համեմունքների խառնուրդը և լավ խառնել։
_Մարինացնել առնվազն 3 ժամ, բայց լավ է գիշերը թողնել սառնարանում։
_Տաքացնել բուսայուղը, միջին կրակի վրա դնել և տապակել միսը երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը։

Մսի հետ մատուցելու համար կարելի է պատրաստել թխած կարտոֆիլ, սխտորով սոուսներ, թարմ բանջարեղենով աղցաններ, իսկ քաղցր պղպեղն ու չորացրած լոլիկները կատարյալ ներդաշնակ են։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ տավարի մսով







