Նրբերշիկով կարկանդակ. 10 րոպեում ստացվող ամենաարագ և համեղ տարբերակը

Նրբերշիկով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նրբերշիկով կարկանդակի ամենաարագ և համեղ բաղադրատոմսերից մեկը։

Մածունով խմորը պատրաստվում է շատ պարզ, այն միշտ լավ է ստացվում և պատկանում է ունիվերսալ տարբերակներին, այն համադրվում է տարբեր միջուկների հետ, կարելի է տապակել թավայի մեջ և թխել ջեռոցում։

Նրբերշիկով կարկանդակ

Նրբերշիկով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 300 մլ

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Սոդա 0,5 ճաշի գդալ

_Ալյուր մոտ 400 գր

_Նրբերշիկ 5 հատ

_Պանիր 100 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Նրբերշիկով կարկանդակ

Նրբերշիկով կարկանդակ

Նրբերշիկով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մածունը խառնել ձվի, աղի, շաքարավազի, սոդայի և բուսական յուղի հետ, լավ հարել հարիչով։

_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին, փափուկ և ճկուն խմոր հունցել։

_Հնարավոր է, որ ձեզ մի քիչ ավել կամ պակաս ալյուր պետք լինի, գլխավորը խմորը չպնդացնեք, որ այն մնա փափուկ և առաձգական:

_Խմորը ծածկել և թողնել 10 րոպե մնա։

_Նրբերշիկը, եփած երշիկը կամ խոզապուխտը, քերել խոշոր քերիչով պանրի հետ միասին, համեմել պղպեղով և աղով, անուշաբույր կանաչիներով՝ ըստ ճաշակի։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել և բաժանել գնդիկների, ինչպես կարկանդակների դեպքում։

_Գնդիկները գրտնակել շերտով, դնել միջուկը, եզրերը սեղմել և կարկանդակներ կազմել։

_Տապակել տապակի մեջ տաք բուսայուղով, մինչև երկու կողմից եփվեն, կրակը պետք է թույլ լինի:

Նրբերշիկով կարկանդակ

Նրբերշիկով կարկանդակ

Այսպիսի հագեցնող ու ախորժելի կարկանդակներ մատուցում եմ թթվասերով կամ տարբեր սոուսներով, թարմ բանջարեղենով աղցանների կամ թեյի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք