Շամպինիոն աղացած մսով. Մենք այժմ ձեզ կպատմենք, թե ինչպես կարելի է հյութեղ ու բուրավետ միս թխել սնկային բնիկներում:
Ամեն անգամ ֆարշի համար միս աղալիս, հնարամիտ տանտիրուհիները փորձում են ինչ-որ բան գտնել ընտանեկան սննդակարգը բազմազանեցնելու համար և մտածում են, թե ինչ կարելի է պատրաստել ընթրիքի համար՝ վաղուց ձանձրացրած կոտլետների փոխարեն:
Սա հիանալի խորտիկ է, որը պարզ ու հեշտ է պատրաստվում: Այս խորտիկի համար սունկ գնելիս ընտրեք ավելի մեծերը: Դրանք ավելի հարմար կլինի լվանալը և լցոնելը: Անպայման փորձեք այս բաղադրատոմսը, այն կդառնա ձեր նախընտրածը:

Շամպինիոն աղացած մսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շամպինիոններ 9-10 հատ
_Խոզի միս աղացած 150 գ
_Սոխ 1-2 հատ
_Ձու 1 հատ
_Կարագ 20 գ
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
_Աղ` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Մաղադանոս 0,5 փունջ
_Կոշտ պանիր 100 գ
_Թթվասեր 2 ճաշի գդալ


Շամպինիոն աղացած մսով. Պատրաստման եղանակը
_Ընտրել մեծ սնկեր, ոտիկները հեռացնել, սնկերը լավ լվանալ և չորացնել, վրան աղ ցանել:
_Լվանալ և մանրացնել սնկի ոտիկները և մաքրած սոխը:
_Սնկի գլուխները երկու կողմից 1 րոպե տապակել կարագի և արևածաղկի ձեթի խառնուրդի մեջ, ապա տապակել կտրատած սոխը և շամպինիոնի ոտիկները մինչև ոսկեգույն դառնա:
_Լվանալ, չորացնել և մանրացնել կանաչիները:
_Խորը ամանի մեջ աղացած միսը խառնել տապակած սոխի, շամպինյոնի ոտիկների, կանաչիների և հավի ձվի հետ:
_Համեմել աղով և սև պղպեղով, ամեն ինչ լավ խառնել:
_Ստացված զանգվածով լցոնել սնկերի գլխիկները, վրան ցանել խոշոր քերիչով քերած պանիր:
_Վրան ցանել պանիր, թթվասերով ցանց նկարել և կերակուրը դնել ջեռոցը՝ 25 րոպե 180 աստիճանի տակ:

Շամպինիոնն աղացած մսով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժուլյեն սնկով և հավի մսով







