Շերտավոր բլիթներ. Այս համեղ լոշիկների համար պետք են ամենամատչելի մթերքներ և մի փոքր ժամանակ

Շերտավոր բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք նուրբ շերտավոր բլիթներ, եթե ուզում եք հնարավորինս անվնաս հացաբուլկեղեն օգտագործել: Ձեզ պետք կլինի միայն ալյուր, ձավար և եռման ջուր։

Շերտավոր բլիթները կլոր, հարթ, անթթխմոր խմորից պատրաստված հացիկներ են:

Խանութներում կարելի է գտնել հացի լայն տեսականի։ Յուրաքանչյուր ճաշակի համար դուք կգտնեք պանրով, լոլիկով, կանաչիներով և այլ հավելումներով մթերքներ:

Այս բլիթները հարմար են, դա պայմանավորված է խմորեղեն պատրաստելու արագ եղանակով: Եթե արագությունն ու մատչելիությունը համադրենք՝ կունենանք համեղ ու թեթև հացիկներ:

Շերտավոր բլիթներ

Շերտավոր բլիթներ. Բաղադրիչներ

_ ալյուր — 400 գ

_ կարագ — 220 գ

_ սպիտակաձավար — 100 գ

_ բուսական յուղ — 30 մլ

_ տաք ջուր — 300 մլ

_ աղ — 1 թեյի գդալ

Շերտավոր բլիթներ Շերտավոր բլիթներ

Շերտավոր բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Մեկ տարայի մեջ խառնել ալյուրը, աղն ու սպտակաձավարը։

_ Տաք ջուր ավելացնել այս մթերքներին, խառնել բահիկով: Երբ ջուրը սառչի, կարող եք ձեռքերով հունցել ճկուն խմոր։

_ Խմորի կտորը բաժանել 3 միանման գնդիկներ, յուրաքանչյուրին քսել բուսայուղ։

_ Գնդիկները թողնել 20 րոպե, տաք տեղում, կափարիչի տակ։

_ Այժմ խմորի գնդերը գրտնակել մեծ և բարակ շերտերով։

_ Կարագը միկրոալիքային վառարանում հալեցնել, շերտերին յուղ քսել։

_ Բոլոր շերտերը պետք է փաթաթել ռուլետաձև և ոլորել մինչև հաստ կարկանդակի վիճակ։

_ Կարկանդակները թողնել սառնարանում 20 րոպեով։

_ Բոլոր կարկանդակները գրտնակել 25-30 սմ տրամագծով բլիթների նման:

_ Չոր տապակի մեջ հերթով դնել բլիթները, տապակել յուրաքանչյուր կողմից մինչև ոսկե դարչնագույնը, պարբերաբար շրջելով:

Շերտավոր բլիթներ

Շերտավոր բլիթներ

Այսպիսով կկարողանաք պատրաստել շերտավոր բուրավետ բլիթներ։ Կարագի շնորհիվ հացիկները մի փոքր սերուցքային համ են ունենում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք