Շերտավոր խմորով կարկանդակներ. Փափուկ թեթև և գեղեցիկ նախուտեստ

Շերտավոր խմորով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շերտավոր խմորով կարկանդակները պատրաստվում են արագ, որը հալվում է բերանում, միջուկը շատ հագեցնող է և համեղ։

Շերտավոր խմորով կարկանդակներ

Շերտավոր խմորով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 400 մլ

_Ձու 3 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_Խնձորի քացախ 1 ճաշի գդալ

_Ալյուր 750 գր

_Կարագ՝ քսելու համար

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է

_Կարտոֆիլ 1 կգ

_Կարագ 40 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ցանկության

_Դեղնուցը 1 հատ և մի գդալ կաթ՝ քսելու համար

Շերտավոր խմորով կարկանդակներ

Շերտավոր խմորով կարկանդակներ

Շերտավոր խմորով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը խաշել և տրորել կարագով, համեմունքներով և կանաչիներով՝ ըստ ճաշակի, թողնել սառչի:

_Տաք կաթը խառնել շաքարավազի, ձվի, աղի և քացախի հետ։

_Զանգվածին մաս-մաս լցնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմոր, ծածկել և թողնել 20 րոպե։

_Խմորը կտրատել 8 մասի և գնդիկներ անել։

_Փոքր տրամագծով շերտեր գրտնակել և քսել հալած կարագ և շարել իրար վրա։

_Թողնել ծածկված 15 րոպե։

_Իրար վրա շարված խմորներով մի մեծ շերտ գրտնակել, եռանկյունաձև կտրատել։

_Յուրաքանչյուրի եզրին դնել միջուկը և փաթաթել ռուլետաձև։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել կարկանդակները, քսել հարած դեղնուցը կաթով։

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե։

Շերտավոր խմորով կարկանդակներ

Շերտավոր խմորով կարկանդակներ

Շերտավոր, փափուկ, քնքուշ, կարկանդակներ թեյի համար: Դրանք կարելի է մատուցել նաև որպես տոնական սեղանի համեղ հավելում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի Կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք