Շերտավոր խմորով կարկանդակներ. Խրթխրթան համեղություն, որ պատրաստվում է արագ ու շատ հեշտ

շերտավոր խմորով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շերտավոր խմորով կարկանդակները պատրաստվում են գրեթե ակնթարթորեն: Կեղևը փխրուն է, և խմորը ինքնին շատ բարակ է, չի խլացնում լցոնի համը:

Շատ համեղ այս կարկանդակները պատրաստեք հաճելի երեկոյի համար:

շերտավոր խմորով կարկանդակ

Խրթխրթան շերտավոր խմորով կարկանդակներ. Բաղադրիչները

_Ջուր — 300 մլ

_Ալյուր — 500 գր

_Մի պտղունց աղ

_Եփած կարտոֆիլ — 600 գր

_Կոշտ պանիր — 120 գր

_Թարմ կամ սառեցված կանաչի

_Կարագ — 30 գր

շերտավոր խմորով կարկանդակ

Խրթխրթան շերտավոր խմորով կարկանդակներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Սենյակային ջերմաստիճանի սովորական ջուրը  լցնել ամանի մեջ, ավելացնել մի պտղունց աղ: Այժմ բաժիններով ավելացնել 500 գրամ մաղած ալյուր: Ձեռքերը քսել բուսական յուղով և հունցել խմորը:

_Խմորը բաժանեք 4 մասի, կլորացնել և ձևավորել գնդեր:

_Քսեք աշխատանքային մակերեսը բուսական յուղով և յուրաքանչյուր փոքրիկ գնդից գրտնակել մի փոքրիկ բլիթ:

_Քսեք ափսե բուսական յուղով, և այնտեղ հերթով գրտնակած բլիթները դնել՝ յուրաքանչյուրի վրա յուղ քսելով: Ծածկել կպչուն թաղանթով և թողնել մի քանի րոպե:

_Լցոնի համար խաշած կարտոֆիլի մեջ ավելացնել մանր կտրատած սամիթ, կարագ և քերած պանիր:

_Ամեն ինչ մանրացնելով տրորել՝ վերածելով կարտոֆիլի պյուրեի:

_Քսել աշխատանքային մակերեսը բուսական յուղով և գրտնակել խմորի յուրաքանչյուր կտոր, որքան հնարավոր է բարակ:

_Ծայրերը ծալեք կիսով չափ, լցնել լցոնը և ոլորել ռուլետը:

_Բաժանել 2 մասի:

_Արդյունքում ստացված գլանափաթեթները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի վրա:

_Քսել հարած ձու խոզանակով, թխել 180 աստիճանի տաքացված ջեռոցում, մոտ 20 րոպե:

շերտավոր խմորով կարկանդակ

շերտավոր խմորով կարկանդակ

Խրթխրթան շերտավոր խմորով կարկանդակները պատրաստ են: Դրանից հետո կտրեք կարկանդակները չափաբաժիններով և մատուցել:

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Լցոնած ձկով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք