Շերտավոր կարկանդակներ. Տարբեր միջուկներով փափուկ ուտեստ

Շերտավոր կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերցնում եմ կարտոֆիլ և պատրաստում եմ համեղ շերտավոր կարկանդակներ։ Պարզ և արագ բաղադրատոմս:

Շերտավոր կարկանդակներ

Շերտավոր կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Տաք ջուր 300 մլ

— Աղ 1 թեյի գդալ

— Ալյուր 500 գր

Շերտերին յուղելու համար

— Կարագ 150 գր

— Բուսական յուղ 50 մլ

Համեղ միջուկներից մեկը

— Խաշած կարտոֆիլ 2 հատ

— Սոխ 2 հատ

— Ցանկացած միս 250 գր

— Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

— Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Շերտավոր կարկանդակներ

Շերտավոր կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Տաք ջուրը լցնել տարայի մեջ և ավելացնել աղը, ալյուրը և խառնել բաղադրիչները, մինչև ստացվի առաձգական խմոր։

_Մոտ 5 րոպե հունցել, ստացված զանգվածը ծածկել թաղանթով և թողնել մի քիչ, 10 րոպեն բավական կլինի։

_Առանձին ամանի մեջ խառնել կարագն ու բուսական յուղը, այս խառնուրդը պետք է վրձինով քսել խմորի շերտերին:

_Խմորը բաժանել 3 հավասար մասերի և գրտնակել միջին հաստությամբ։

_Մի շերտը յուղել և վրան դնել հաջորդը, հետո մյուսը։

_Խմորըի շերտերն իրար հետ փաթաթել ռուլետաձև և մի փոքր ոլորել:

_Հարմարության համար կարելի է խխունջ ձևավորել։

_Դնել սառնարանում 15 րոպե։

_Որպես կարկանդակի միջուկ կարող եք օգտագործել բացարձակապես ցանկացած մթերք:

_Բոլոր բաղադրիչները մանր կտրատել և խառնել։ Միջուկին ավելացնել համեմունքներ և երկու ճաշի գդալ բուսական յուղ։

_Խմորը կտորներով կտրել և գրտնակել։ Յուրաքանչյուր խմորի շերտի վրա դնել մոտ մեկուկես ճաշի գդալ միջուկ։

_Փաթաթել՝ խմորին տալով ցանկալի ձև։

_Ցանել քնջութի սերմերով, նախապես խմորին քսել ջուր։

_Պատրաստի կարկանդակը դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, թխել մինչև ոսկեգույն դառնալը։

Շերտավոր կարկանդակներ

Այսպիսով ստացվում են ամենահամեղ փքուն կարկանդակները։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք