Շերտավոր Կոտլետներ պատրաստեք այս պարզ բաղադրատոմսով, եթե սովորական կոտլետներից արդեն ձանձրացել են:
Ուտեստը կփոխարինի լիարժեք ճաշին կամ ընթրիքին: Գերազանց կարտոֆիլ-մսային ջեռեփուկ:

Շերտավոր Կոտլետներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ աղացած խոզի, հավի միս կամ տեսականի 800 գ
_ կարտոֆիլ 1 կգ
_ սոխ 2 հատ
_ լոլիկ 3 հատ
_ պանիր 250 գ
_ մայոնեզ կամ թթվասեր 100 գ
_ արգանակ 1 բաժակ
_ կարագ 30 գ
_ աղ, պղպեղ, համեմունքներ

Շերտավոր Կոտլետներ. Պատրաստման եղանակը
_ Բլենդերով աղացած միսը համեմել քերած կամ մանր կտրատած սոխով, աղ ու պղպեղով, տարբեր համեմունքներով՝ ըստ ցանկության։
_ Երկրորդ սոխը մանր կտրատել և ցանկության դեպքում տապակել։
_ Ձևամանը կողքերով յուղել բուսական յուղով և սկսեք շերտերը դնել հետևյալ հաջորդականությամբ.
_ աղացած միս
_ հում կամ տապակած սոխ
_ բարակ շերտերով կտրատված կարտոֆիլ
_ սոխ
_ լոլիկի կտորներ
_ Յուրաքանչյուր շերտին շաղ տալ պղպեղի և համեմունքների խառնուրդով։
_ Արգանակը խառնել թթվասերի կամ մայոնեզի հետ և լցնել կաղապարի մեջ։ Եթե արգանակը աղի է, ապա շերտերին աղ պետք չէ անել, իսկ եթե ոչ, ապա աղ ավելացնում ենք ըստ ճաշակի։
_ Թխել 220 աստիճանով մոտ 40 րոպե։
_Ցանել քերած պանիր և թխել 10 րոպե։

Այս տաք ուտեստը մատուցեք տարբեր աղցանների հետ։ Սա իսկական արքայական ընթրիք է՝ շատ հարուստ ու բազմազան համով, նուրբ կարտոֆիլով և հյութալի մսային շերտով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի մսով







