Սուպեր բաղադրատոմս՝ Շերտավոր ռուլետներ նվազագույն բաղադրիչներով:
Կարելի է մատուցել ընթրիքի կամ տոնական սեղանի համար:

Շերտավոր ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 1,5 հատ
_Շերտավոր խմոր 1 կգ
_Պանիր 200 գր
_Համեմունքներ և աղ՝ ըստ ճաշակի

Շերտավոր ռուլետներ. Պատրաստման եղանակը
_Կրծքամիսն առանձնացնել ոսկորներից, կտրել երկարավուն կտորներով, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի, կարող եք օգտագործել ձեր սիրած համեմունքները։
_Խմորը մի քանի մասի բաժանել, մի փոքր գրտնակել ուղղանկյունաձև, լցնել քերած պանիրը և ծածկել երկրորդ թերթիկով, եզրերը սեղմել և գրտնակել։
_Նույնը անել խմորի մյուս մասով:
_Այժմ խմորի շերտերը բաժանել 8 մասի և յուրաքանչյուրի մեջ դնել մի կտոր միս, փաթաթել և ստանալ 8 ռուլետիկ։
_Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով և շարել ռուլետիկները, քսել կաթով և ցանել քերած պանիր։ Ծածկել փայլաթիթեղով։
_Ջեռոցը տաքացնել 200 — 220 աստիճան և թխել 40 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ լազանյա լավաշով







