Շերտավոր վարդեր. Գեղեցիկ նախուտեստ հաճելի ընթրիքի համար

Շերտավոր վարդեր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շատ արագ  ու հեշտ կարող եք պատրաստել Շերտավոր վարդեր: Սա նրբագեղ ու հագեցնող նախուտեստի թխման լավագույն տարբերակ է։

Այս վարդերը կարող եք մատուցել որպես առանձին նախուտեստ, կամ որպես զարդ հիմնական տաք ուտեստի ձևավորման համար:

Շերտավոր վարդեր

Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 1 շերտ

_Երշիկ 150 գր

 

Շերտավոր վարդեր

Պատրաստման եղանակը

_Շերտավոր խմորը հասցնել սենյակային ջերմաստիճանի։

_Խմորը գրտնակել և կտրատել 3-4 սմ լայնությամբ շերտեր, խմորի մեկ շերտից ստացվում է 6 շերտիկ։

_Շերտերի վրա դնել երշիկի կիսաշրջաններ (մոտ 3-4 կիսաշրջան՝ կախված խմորի շերտի երկարությունից։

_Խմորը երշիկի հետ փաթաթել, եզրերը զգուշորեն ամրացնել, որպեսզի թխելու ընթացքում չբացվի։

_Թխել 30 րոպե ջեռոցում 220°C ջերմաստիճանում։

Շերտավոր վարդեր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Խնդրում ենք Գնահատեք