Շոգեխաշած բանջարեղեն սնկով. Ախորժելի, հյութեղ ու գունեղ ուտեստ

Շոգեխաշած բանջարեղեն սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շոգեխաշած բանջարեղեն սնկով. Ախորժելի, հյութեղ ու գունեղ ուտեստ

Ախորժելի ուտեստ, որի համար օգտագործում ենք առողջ պատրաստման լավագույն մեթոդը. Մանր կտրատել, լցնել իրար վրա և շոգեխաշել բոլոր բանջարեղենները: Մթերքը եփվում է սեփական հյութի մեջ, գրեթե առանց հեղուկ ավելացնելու: Եվ այդ պատճառով համը զարմանալի է:

Շոգեխաշած բանջարեղեն սնկով

Շոգեխաշած բանջարեղեն սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 600-650 գ կարտոֆիլ
  • 2 գազար
  • 250 գ դդմիկ
  • 250 գ սմբուկ
  • 300 գ շամպինիոն (այլ սունկ)
  • 150 գ կանաչ լոբի
  • 120-140 գ քաղցր պղպեղ (կարելի է սառեցված)
  • ձեր նախընտրած կանաչիները
  • 30-40 գ կարագ
  • աղ, աղացած պղպեղ
  • դափնու տերև` ըստ ցանկության

 

Շոգեխաշած բանջարեղեն սնկով

Շոգեխաշած բանջարեղեն սնկով. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել և բավական խոշոր կտրատել կարտոֆիլն ու գազարը: Լցնել շոգեխաշելու կաթսայի մեջ: Համեմել պղպեղով, աղով: Մենք այսօր պատրաստում ենք առանց սոխի, եթե առանց դրա չեք պատկերացնում՝ սոխ ավելացրեք:
  2. Լվացված, չորացրած սմբուկն ու դդմիկը կտրատեք խորանարդիկներով: Սրանք նույնպես լցնել կաթսայի մեջ:
  3. Այս ամենի վրա լցնել — կտրտած սունկը: Բանջարեղենը և շամպինիոնը համեմեք, մի փոքր ջուր լցնել՝ ոչ ավելի, քան մեկ կամ կես բաժակ, հասցնել եռման:
  4. Կափարիչը փակել, շոգեխաշել թույլ կրակի վրա, 15-16 րոպե: Ավելացնել բուլղարական պղպեղի և կանաչ լոբու շերտեր:
  5. Շոգեխաշել ևս 7-9 րոպե, դնել մի կտոր կարագ և կտրատած կանաչիները, փակել և անջատել:

Շոգեխաշած բանջարեղեն սնկով

Սա այն ուտեստն է, որ տեղին և առողջարար է թե ամռանը, թե հատկապես ձմռանը, երբ մենք ավելի շատ ենք ուտում ծանր մսամթերք:

Շոգեխաշած բանջարեղեն սնկով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք