Նախկինում, երբ ես Շոգեխաշած բանջարեղեն էի պատրաստում որպես խավարտ, դրանք փլվում էին, կորցնում իրենց ձևն ու գույնը: Բացի այդ, երկար ջերմային մշակման շնորհիվ կորցնում էին նաև օգտակար նյութերի մեծ մասը։ Ուտեստը ոչ միայն անհամ ու անդուր էր ստացվում, այլև ըստ էության՝ անօգուտ։
Իսկ բանջարեղենն այս ճիշտ եղանակով պատրաստելու հիմնական գաղտնիքն այն է, որ այն պետք է եփել ոչ թե մարմանդ, այլ միջին կրակի վրա։ Այդպես դրանք չեն կորցնի իրենց ձևը և պահպանում են վառ գույները: Ի դեպ, կարող եք վերցնել ոչ միայն բաղադրիչներում նշված պղպեղը, սոխը, գազարը, կաղամբը և դդմիկը։ Նայեք, թե ինչ կա ձեր սառնարանում և առաջնորդվեք ձեր երևակայությամբ:

Շոգեխաշած բանջարեղեն. Բաղադրիչներ
_ Բուլղարական պղպեղ 2 հատ
_ Գազար 1 հատ
_ Դդմիկ 1 հատ
_ Սպիտակ կաղամբ 300 գ
_ Կարմիր սոխ 0,5 հատ
_ Կանաչ սոխ 2 հատ
_ Շամպինիոններ 5 հատ
_ Կոճապղպեղ 0,5 թ/գդ
_ Սխտոր 3 պճեղ
_ Քնջութի յուղ՝ ըստ ճաշակի
_ Սոյայի սոուս՝ ըստ ճաշակի
_ Աղ՝ ըստ ճաշակի
_ Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_ Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
_ Համեմ՝ ըստ ճաշակի

Շոգեխաշած բանջարեղեն. Պատրաստման եղանակը
_ Կարմիր սոխը կտրատել կես օղակներով, իսկ գազարը՝ շերտերով։
_ Տապակը տաքացնում ենք ձիթապտղի յուղով, միջին ջերմության վրա տապակել սոխն ու գազարը։
_ Կաղամբը կտրատել, աղ անել ու ձեռքերով տրորել։ Կաղամբը ավելացնել տապակի մեջ: Տապակել բանջարեղենը՝ անընդհատ խառնելով։
_ Սունկը և պղպեղը կտրատել շերտերով։ Ավելացնել բաղադրիչները տապակի մեջ:
_ Ավելացնել քերած կոճապղպեղն ու սխտորը։
_ Կտրատել դդմիկն ու ավելացնել տապակի մեջ: Խառնել բաղադրիչները, աղն ու պղպեղը, ավելացնել սոյայի սոուսն ու քնջութի յուղը։
_ Եփելու վերջում ավելացնել մանր կտրատած համեմն և կանաչ սոխը։

Թավայի մեջ սնկով եփած բանջարեղենը կարելի է մատուցել և՛ որպես թեթև կողմնակի ճաշատեսակ, և՛ որպես բանջարեղենային խորտիկ։ Որպես այլընտրանք, կարելի է տապակած բանջարեղենը խառնել եփած լապշայի կամ բրնձի հետ։
Պարզ ուտեստը պատրաստ է 10 րոպեում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամանորյա թեթև աղցան







