Շոգեխաշած կաղամբ. Դյուրամարս և հագեցնող ուտեստ
Պարզվում է, որ ամբողջ կյանքում ես կաղամբ եմ շոգեխաշել ոչ ճիշտ եղանակով: Քրոջս խորհրդի շնորհիվ բացահայտվեց մի գաղտնիք. Հիմա ամուսինս կաղամբն ուտում է նույնիսկ առանց մսի, իսկ երեխաները հավելում են խնդրում:

Շոգեխաշած կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 1,5 կգ
_Սոխ 250 գր
_Գազար 300 գր
_Տոմատի մածուկ 50 գր
_Աղ, պղպեղ, պապրիկա՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 5 գր
_Դափնու տերև 3 հատ
_Եռման ջուր 100 մլ
_Բուսական յուղ 100 գր
_Աղացած համեմի սերմ 1 պտղունց

Շոգեխաշած կաղամբ. Պատրաստման եղանակը
_Նախքան պատրաստելը, թրմել դափնու տերևները 100 մլ եռման ջրով, այնուհետև կաղամբը շոգեխաշելիս օգտագործել դափնու ջուրը:
Հուշում. Փորձեք, այդպես ավելի դուր կգա, քան պարզապես դափնու տերևը կաղամբին դնելը, (տերևի համն այս դեպքում ավելի հավասարաչափ է բաշխված:
_Հեռացնել վերևի վնասված տերևները կաղամբից և այն բաժանել 2 մասի:
_Մանր կտրատել սոխը, գազարը քերել խոշոր քերիչով:
_Սոխը տապակել բուսական յուղի մեջ: Երբ սոխը փափկի, ավելացնել գազարը:
_Երբ գազարը կարմրի, ավելացնել տոմատի մածուկը և տապակել մինչև նարնջագույն դառնա:
_Ավելացնել 1/2 մաս աղը, պղպեղը, շաքարը և խառնել:
_Ավելացնել կաղամբի կեսը, խառնել, մի փոքր տապակել և ավելացնել էլի կաղամբ:
_Կափարիչով ծածկված, թույլ կրակի վրա եփել 5 րոպե, խառնել, տարածել կաղամբի մնացորդը, 1/2 աղը, լցնել դափնու ջրի մեջ, եփել կափարիչով ծածկված՝ ևս 30 րոպե:
_Ճաշատեսակը խառնել ամեն 3 — 4 րոպեն մեկ: Վերջում ավելացնել մի փոքր աղացած համեմի սերմ:

Միայն տապակած կաղամբն իրենով, շատ համեղ է: Բայց, եթե ցանկանաք, դրան կարող եք ավելացնել միս, երշիկ, լոբի:
Ի դեպ, նման կաղամբը հիանալի լցոնում է կարկանդակների համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ







