Շոգեխաշած միս. Փափուկ նրբահամ ընթրիք

Շոգեխաշած միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով տավարի Շոգեխաշած միսը կդառնա փափուկ և նուրբ, այն կհալվի ձեր բերանում։

Միևնույն ժամանակ, այն շատ օգտակար է, քանի որ բոլոր մթերքները շոգեխաշած են՝ պահպանելով վիտամինների և միկրոտարրերի առավելագույն քանակությունը։

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 1 կգ

_Սոխ 0,5 կգ

_Կարագ 100 գր

_Ջուր 50 մլ

_Սխտոր 6 պճեղ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս. Պատրաստման եղանակը

_Միսը մանրակրկիտ լվանալ և չորացնել թղթե սրբիչով, կտրել խորանարդներով և լցնել կաթսայի մեջ, լցնել ջուր (մոտ 50 մլ):

_Սոխը մանր կտրատել և ավելացնել մսի վրա։

_Կարագը նույնպես լցնել թավայի մեջ, այն պետք է շերտերով դրվի մսի և սոխի վրա:

_Թողնել եփվի 1 ժամ։

_Մեկ ժամ անց եփվող տավարի մսի վրա ավելացնել սխտորը, շաքարավազը, աղը։

_Խառնել և շարունակել եփել ևս մեկուկես ժամ՝ մարմանդ կրակի վրա։

_Միսը պետք է շատ փափուկ լինի։

_Այսպես եփված միսը կարելի է մատուցել ինչպես ճաշի սեղանին, այնպես էլ ընթրիքին։

Շոգեխաշած միս

Հուշում. Այս ուտեստը կատարյալ է կարտոֆիլի պյուրեով, կարելի է վրան լցնել հյութեղ սոուս:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անհավանական համեղ Տավարի մսով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք