Շոգեխաշած միս. Ուտեստի հյութեղության և փափկության գաղտնիքը

Շոգեխաշած միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պետք չէ որևէ գերբնական բան անել: Ի վերջո, Շոգեխաշած միսը պատրաստվում է գրեթե ինքն իրեն։ Այո, այո, ձեզ հարկավոր չի լինի բարդ մարինադներ պատրաստել՝ այն ավելի նրբացնելու համար: Սեփական և սոխի հյութի մեջ (առանց ջրի) եփված միսը բառացիորեն կհալչի բերանում։

Այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել ցանկացած միս՝ խոզի, տավարի, գառի։ Միակ պայմանը, որը չպետք է անտեսվի, ղազանի, չուգունի կամ այլ հաստ պատերով կաթսայի առկայությունն է։ Դրանցում ուտեստները հավասարաչափ են եփվում են և ավելի երկար են տաքությունը պահում։

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս. Բաղադրիչներ

_Միս 1 կգ

_Սոխ 1 կգ

_Պապրիկա 0,5 թեյի գդալ

_Խմելի-սունելի 0,5 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս

Շոգեխաշած միս. Պատրաստման եղանակը

_Կլպել և կտրատել ամբողջ սոխը: Միսը կտրատել միջին չափի կտորներով։

_Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, լցնել սոխը։

_Եփել այնքան, մինչև սոխը դառնա կիսաթափանցիկ և թեթև կարմրի:

_Ավելացնել աղ, աղացած սև պղպեղ, պապրիկա և խմելի- սունելի։

_Միսը լցնել սոխի վրա, խառնել։ Եփել 5 րոպե առանց կափարիչի։

_Դրանից հետո կրակը նվազագույնի հասցրեք, կաթսան կափարիչով ծածկեք։

_Թողնել եփվի 1,5 ժամ։

Շոգեխաշած միս

Կարևոր է! Պետք չէ կաթսայի մեջ ջուր լցնել։ Շոգեխաշման սկզբից 20 րոպե անց միսը շատ հյութ կթողնի և կեփվի դրա մեջ։

Պատրաստի ուտեստի մեջ սոխը գրեթե չի զգացվի, այնպես որ կարող եք այն առաջարկել նույնիսկ քմահաճ երեխաներին, ովքեր հրաժարվում են սոխից։ Մատուցեք ցանկացած փլավի կամ կարտոֆիլի պյուրեի հետ:

Փորձեք, շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հայկական խաշլամա

Խնդրում ենք Գնահատեք