Շոգեխաշած տավարի միս. Փափուկ և հյութալի ուտեստը կարող եք մատուցել հենց այսօր երեկոյան ընթրիքին 

Շոգեխաշած տավարի միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շոգեխաշած տավարի միս պատրաստելու համար մեծ խոհարարական հմտություններ պետք չեն:

Սոխի սոուսով շոգեխաշած տավարի միսը պարզապես զարմանալի է և հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների հետ:
Փափուկ և հյութալի, բերանում հալվող միսն ախորժելի է ու բուրավետ։

Շոգեխաշած տավարի միս

Շոգեխաշած տավարի միս. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— տավարի միս 500 գ

— սոխ 500 գ

— սխտոր, աղ և պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

— դափնու տերև

—  2 մեծ գլուխ սոխ

— սխտորը կես գլուխ

— Օգտագործեք այն համեմունքները, որոնք սովորաբար օգտագործում եք միս պատրաստելու համար:

Շոգեխաշած տավարի միս

Շոգեխաշած տավարի միս. Պատրաստման եղանակը

_ Միսը լվանալ ու 30 րոպե թողնել սառը ջրի մեջ, որ արյունը քամվի։

_ Այնուհետև ջուրը քամել, լվանալ միսը:

_ Այժմ միսը լցնել եռման ջրի մեջ և թողնել 20 րոպե։ Ջուրը քամել:

_ Սոխը կտրատել խորանարդիկներով կամ կես օղակներով և տապակել բուսայուղի մեջ։

_ Երբ սոխն արդեն կիսաթափանցիկ է, միսը փռել վրան, թեթև աղ անել։ Տապակել այնքան, մինչև ջուրը գոլորշիանա, և միսը սկսի մի փոքր կպչել տապակին։

_ Լցնել տաք ջուր, որպեսզի միսը մի փոքր ծածկի, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերև, համեմունքներ, սխտոր և կաթսան կափարիչով փակել։

_ Եփել 20 րոպե, հանել կափարիչը և եփել ևս 20 րոպե։

Շոգեխաշած տավարի միս

Պատրաստի ուտեստը մատուցելիս վրան ցանել մանր կտրատած թարմ կանաչիներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լանգետ տավարի մսով

Խնդրում ենք Գնահատեք