Շոգեխաշած տոլմա. Հագեցնող շքեղ ուտեստ ընթրիքի համար

Շոգեխաշած տոլմա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկի հյութով շոգեխաշած տոլման նույնքան նրբահամ է ինչպես դասական սոուսով։

Հյութը հիանալի փոխարինում է տոմատի մածուկին։

Շոգեխաշած տոլմա

Շոգեխաշած տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 1 հատ

_Աղացած միս 500 գր

_Բրինձ 200 գր

_Սոխ 4 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Կարագ 2 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ուրց 2 թեյի գդալ

_Լոլիկի հյութ կամ ջուր 1,3լ

Շոգեխաշած տոլմա

Շոգեխաշած տոլմա

Շոգեխաշած տոլմա. Պատրաստման եղանակը

_Սոխը և քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով, քերել գազարը՝ խոշոր քերիչով։

_Նախ սոխը տապակել, հետո ավելացնել քաղցր պղպեղն ու գազարը, տոմատի մածուկը, աղը և մի քիչ շաքար։

_Խառնել և եփել մինչև բանջարեղենը պատրաստ լինի:

_Ավելացնել մի կտոր կարագ և մանր կտրատած սխտոր, թողնել սառչի:

_Աղացած միսը խառնել բանջարեղենի, եփած և հովացրած բրնձի հետ, խառնել։

_Կաղամբի տերևները պատրաստել սովորականի պես, մի քանի րոպե եռացնելով՝ մինչև փափկի եռման ջրի մեջ։

_Աղացած մսով և կաղամով տոլմաներ պատրաստել, շարել կաթսայի մեջ։

_Լցնել լոլիկի հյութը կամ ջուրը և եփել թույլ կրակի վրա, մինչև փափկի:

_Ճաշատեսակը բուրավետ դարձնելու համար լոլիկի հյութին ավելացնել աղ և շաքար՝ ըստ ճաշակի, անուշաբույր կանաչիներ և այլ համեմունքներ։

Շոգեխաշած տոլմա

Շոգեխաշած տոլմա

Նման նուրբ ուտեստի հետ ցանկացած թարմ բանջարեղենով աղցան:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով տոլմա

Խնդրում ենք Գնահատեք