Շքեղ նախուտեստ. Պարզ և համեղ ուտեստ ցանկացած առիթի համար

Շքեղ նախուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ջեռոցում թխվող լոլիկով Շքեղ նախուտեստը խոզապուխտով և պանրով խորտիկ է, որը ես հաճախ պատրաստում եմ:

Ցանկացած առիթի համար հարմար է, ամեն ինչ շատ պարզ է և արագ:

Շքեղ նախուտեստ

Շքեղ նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 8 հատ

_Աղ, պղպեղ, իտալական կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Խոզապուխտ 100 գր

_Պաքսիմատ 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Շքեղ նախուտեստ

Շքեղ նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Այս ուտեստի համար ավելի հարմար է ընտրել պինդ ու մսոտ լոլիկներ։

_Կտրել երկու մասի և թեյի գդալով հանել միջուկը:

_Աղը և պղպեղը ցանել, անուշաբույր կանաչիներով համեմել և թողնել 15 րոպե։

_Քերել պանիրը և խառնել մանր կտրատած խոզապուխտի, պաքսիմատի և մեկ ճաշի գդալ մայոնեզի հետ, զանգվածը խառնել։

_Այս զանգվածով լցոնել լոլիկը և շարել ջեռոցի տարայի մեջ։

_Բուսական յուղով ցողել։

_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե, մինչև պանիրը հալվի։

_Մատուցելիս վրան մանրացված սամիթ ցանել։

Շքեղ նախուտեստ

Անսովոր օրիգինալ, համեղ, բուրավետ ուտեստ, որն ուղղակի անհամեմատելի է ստացվում շամպինիոնների, պանրի ու խաշած հավի կտորների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տոնական շքեղ աղցան

Խնդրում ենք Գնահատեք