Ոչխարի միսը ջեռոցում. Նուրբ, համեղ մսի պատրաստման եղանակ

Ոչխարի միսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ոչխարի միսը ջեռոցում պատրաստելու համար հարմար է ազդրի միսը, կամ հաստ շերտով փափուկ միսը: Միսը պետք է մարինացվի առնվազն 12 ժամ, որպեսզի դառնա փափուկ և հյութալի: Նույնիսկ, եթե նախկինում միս չեք թխել, այս բաղադրատոմսը հաստատ ձեզ համար հաջող կլինի:

Ըստ այս բաղադրատոմսի ոչխարի միս պատրաստելու գաղտնիքն այն է, որ համեմունքների միջուկը հենց մսի վրա են քսվում: Այսպիսով, ուտեստի համն ավելի հարուստ և նուրբ է: Արժե փորձել:

Ոչխարի միսը ջեռոցում

Ոչխարի միսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ոչխարի միս 1 կգ

_Հավի արգանակ 1 բաժակ

_Չոր սպիտակ գինի 0,25 բաժակ

_Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ

_Ծիրանի չիր 0,5 բաժակ

_Սխտոր 3 պճեղ

_Մաղադանոս 1 փունջ

_Անանուխ 0,25 բաժակ

_Խնկունի 1 թեյի գդալ

_Դիժոնի մանանեխ 1 ճաշի գդալ

_Աղ 0,75 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,25 թեյի գդալ

_Ջուր 0,25 բաժակ

Ոչխարի միսը ջեռոցում

Ոչխարի միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_0,25 բաժակ եռացող ջրի մեջ լցնել չոր ծիրանը: Թող մնա ներծծվելու մոտ 5 րոպե:

_Մանրացնել և խառնել սխտորը, մաղադանոսը, անանուխը, խնկունին և մանանեխը, աղը և պղպեղը: Ավելացնել ձիթապտղի յուղ, խառնել մինչև խիտ մածուկ ստացվի: Ավելացնել ծիրանի չիրը:

_Միսը չորացնել թղթե սրբիչով, հեռացնել ավելորդ յուղը, ծեծել մուրճով:

_Վերցնել համեմունքներից և չոր ծիրանով պատրաստած մածուկը, քսել այն մսի մի կողմի վրա, միսը ոլորել, կապել թելով և դնել սառնարանում ամբողջ գիշեր:

_Եփելուց առաջ միսը հանեք, թող մնա, հասնի սենյակային ջերմաստիճանի և տաքացնել ջեռոցը մինչև 170 աստիճան:

_Տեղադրել միսը խորը տապակի կամ ջեռոցի տապակի մեջ, դնել ջեռոցում 1 ժամ 30 րոպե, փաթաթել պատրաստի միսը փայլաթիթեղով, թողնել 30 րոպե հանգստանա:

_Արգանակն ու գինին լցնել տապակի մեջ, որտեղ թխել են միսը, կրակի վրա դնել և եռացնել:

_Այսպես կստանանք սոուս, որը կարելի է լցնել մսի վրա մատուցելուց առաջ:

Ոչխարի միսը ջեռոցում

Այժմ դուք գիտեք, թե ինչպես պատրաստել ոչխարի միս:

Ոչխարի միսը ջեռոցում պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տավարի մսով բուժենինա

Խնդրում ենք Գնահատեք