Ոսպով ապուր. Համեղ և  առողջարար հայկական ուտեստ

Ոսպով ապուր. ԱՊՈՒՐՆԵՐ

Ոսպով ապուր. Հին ժամանակներից այս ապուրը օգտագործվել է որպես դեղամիջոց, իսկ այսօր արդեն ապացուցվել է, որ ոսպը պարունակում է ավելի շատ սպիտակուցներ, քան միսը:

Համեղ և հագեցնող ոսպով ապուրը մսով և կարտոֆիլով մեր հարուստ և հնարամիտ խոհանոցի հայտնի ճաշատեսակներից է:

Ոսպով ապուր.

Ոսպով ապուր.Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս (կամ այլ միս) — 600 գ

_Կարմիր ոսպ — 250 գ

_Կարտոֆիլ — 300 գ

_Սոխ — 230 գ

_Թարմ լոլիկ — 200 գր

_Գազար — 110 գ

_Սխտոր — 3 պճեղ

_Թարմ չիլի պղպեղ — 2 հատ

_Դափնու տերև — 2 հատ

_Տոմատի մածուկ — 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_Քրքում — 1/2 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ — 1/2 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Համեմ՝ ըստ ճաշակի

_Մաղադանոս ՝ ըստ ճաշակի

_Ջուր — 2,5 լ

Ոսպով ապուր

Ոսպով ապուր. Պատրաստման եղանակը

_Միսը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ և սառը ջուր ավելացնել:

_Դնել կրակին, ջուրը եռալուց հետո , հեռացնել  քափը, կրակը նվազեցնել և 1 ժամ եփել մարմանդ կրակի վրա:

_Մաքրել սոխը և սխտորը: Մանր կտրատել սոխը: Սխտորը քերել մանր քերիչի վրա կամ ճզմել մամլիչի միջոցով:

_Մաքրել գազարը և կտրել փոքր խորանարդներով: Կտրել լոլիկը գազարի պես:

_Կարտոֆիլը մաքրել և կտրել փոքր խորանարդներով:

_Ոսպը լվանալ  սառը ջրով:

_Բուսայուղով թավան դնել  միջին կրակի վրա: Տապակել սոխը 2 րոպե: Սոխին ավելացնել մանրացված սխտոր և տապակել ևս 1 րոպե:

_Սոխին և սխտորին ավելացնել գազար և տապակել 2 րոպե:

_Ավելացնել լոլիկն ու շարունակել տապակել ևս 2 րոպե:

_Թավայի մեջ ավելացնել տոմատի մածուկ, աղ, քրքում և պղպեղ: Ծածկել տապակը կափարիչով և եփել բանջարեղենը ցածր կրակի վրա 5 րոպե:

_Եփած միսը հանել կաթսայից, կտրել փոքր կտորներով Կաթսայի մեջ ավելացնել կարտոֆիլը, ոսպը և աղացած միսը: 10 րոպե եփել մսով և կարտոֆիլով ոսպով ապուր:

_Տապակած բանջարեղենն ավելացնել կաթսայի մեջ:

_Ավելացնել նաև դափնու տերևները և չիլի պղպեղները: Աղ անել ըստ ճաշակի,և եփել ևս  5 րոպե:

Ոսպով ապուր

Մատուցելուց առաջ ապուրի վրա լցնել մանր կտրատած թարմ կանաչիներ:
Ոսպով ապուրը պատրաստ է: Հուսով եմ ՝ կվայելեք այն:
Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմապուր

Խնդրում ենք Գնահատեք