Պատրաստենք Ոսպով կաղամբ, որը հիանալի անկախ ճաշատեսակ կլինի:
Երբեմն որպես հիմնական ուտեստ պատրաստում եմ ոսպով ուտեստներ և ստանում իսկապես սննդարար, առատ ու համեղ ճաշ կամ ընթրիք: Ոսպով ուտեստներն օգտակար են նաև մարդու օրգանիզմի համար՝ դրանք հարուստ են բջջանյութով, հանքանյութերով և վիտամիններով։ Գիտնականներն ապացուցել են, որ ոսպի կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում արյան վրա, մասնավորապես՝ բարելավում է դրա որակը։ Ոսպից ճաշատեսակներ պատրաստվում են ինչպես նիհարելու, այնպես էլ պարզապես վերականգնման համար։
Բացի բանջարեղենից ու ոսպից, այստեղ կարևոր են համեմունքները, դրանք ամբողջության մեջ ճաշատեսակի համն են սահմանում։ Օգտագործեք դրանք ըստ ճաշակի և մի խնայեք թարմ կանաչիների վրա:
Բաղադրիչների նշված քանակից կստացվի մոտավորապես 2 չափաբաժին շոգեխաշած բանջարեղեն ոսպով։ Դե, եկեք սկսենք պատրաստել:

Ոսպով կաղամբ. Բաղադրիչներ
_Կաղամբի գլուխ — 1/2 հատ
_Ոսպ — 0,5 բաժակ
_Սոխ — 1 հատ
_Գազար — 1 հատ
_Լոլիկ — 1 հատ
_Բուսական յուղ — 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
_Դափնու տերև — 1 հատ
_Ուրց — ըստ ճաշակի
_Չորացրած սխտոր — ըստ ճաշակի
_Ջուր — 2-3 բաժակ
_Թարմ կանաչիներ — ըստ ճաշակի



Ոսպով կաղամբ. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով, գազարը՝ քառորդ մասերով։
_Բանջարեղենը լցնել բուսայուղով թավայի մեջ, եփել միջին ջերմության վրա 7-10 րոպե։
_Կաղամբը մաքրել վերին տերևներից, հեռացնել ցողունը։ Կտրել խոշոր կտորներով:
_Կաղամբի կտորները լցնել հարմար ամանի մեջ, աղ անել ու ձեռքերով ճմռել մի քանի րոպե։
_Բանջարեղենն ու լվացած ոսպը տեղափոխել գազարով սոխեռածի վրա։
_Խառնել, լցնել 2 բաժակ տաք ջուր և եփել մարմանդ կրակի վրա 15-20 րոպե։
_Լոլիկը կտրատել փոքր խորանարդիկներով։ Ցանկության դեպքում կարելի է մաքրել կեղևը։
Լոլիկը տարածել բաղադրիչների վրա, լցնել համեմունքները (չորացրած ուրցը, սխտորը և պղպեղը), աղ անել ըստ ճաշակի, ավելացնել դափնու տերևը։
_Խառնել և շարունակել եփել՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ավելի շատ ջուր։
_Եփել մինչև փափկի, և ամբողջ հեղուկը գոլորշիանա: Պատրաստի ուտեստի մեջ ավելացնել թարմ կանաչիներ, խառնել և թողնել 15 րոպե կափարիչի տակ։

Եփած կաղամբը ոսպով պատրաստ է։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Հաճարով փլավ







