Չախոխբիլի. Հագեցնող անուշաբույր ուտեստ

Չախոխբիլի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք այսօր ընթրիքի համար պատրաստել սիրված, համեղ ուտեստ Չախոխբիլի:

Այս հագեցնող ուտեստի շատ բաղադրատոմսեր կան, որոնցում հիմանական բաղադրիչները մնում են նույնը, կարող են փոփոխվել միայն համեմունքները:

Տնական բաղադրատոմսը ձեզ շատ դուր կգա, անպայման փորձեք և համեղ կերակուր մատուցեք սիրելիներին:

Չախոխբիլի

Չախոխբիլի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի միս 1 կգ

_Լոլիկ 3 հատ

_Սոխ 2 հատ

_Կարագ 2 ճաշի գդալ

_Սխտոր 1 գլուխ

_Համեմ 1 փունջ

_Ռեհան 1 փունջ

_Խմելի-սունելի 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Չախոխբիլի

Չախոխբիլի

Չախոխբիլի. Պատրաստման եղանակը

_Այս ուտեստը լավ կլինի եփել ամբողջական հավից:

_Կոնկրետ դեպքում մենք վերցրել ենք ազդրի փափկամիս, համեմել աղով, պղպեղով և չոր թավայի մեջ տապակել միսը, մինչև ոսկե դարչնագույն կեղև ստացվի, երկու կողմն էլ:

_Այդ ընթացքում մաքրել և կտրատել լոլիկը և սոխը:

_Մեկ այլ թավայի մեջ, կիսաօղակներով կտրատած սոխը կարագի մեջ տապակել մինչև կիսաթափանցիկ դառնա:

_Տապակած հավի վրա լցնել լոլիկը և խառնել, ավելացնել աղ, պղպեղ, խմելի- սունելի, կափարիչով ծածկել և թող եփվի։

_Հետո ավելացնել թափանցիկ սոխն ամբողջ յուղով։

_Նորից խառնել, եփել, մինչև սոուսը թանձրանա, խառնել։

_Այդ ընթացքում մի ամբողջ գլուխ սխտոր մանր կտրատել:

_Մանրացնել կանաչիները:

_Մանրացված կանաչիներն ու սխտորը լցնել թանձրացած սոուսի մեջ։

_Թողնել եփվի ևս երկու րոպե և պատրաստ է:

Չախոխբիլի

Չախոխբիլի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք