Չիզբուրգեր կարկանդակ. Սա արագ սնունդ չէ, պատրաստեք հաճույքով, ու չքնաղ համը վայելեք ընթրիքին:
Մսով շատ համեղ կարկանդակ, որը կփորձեք և համը երկար ժամանակ չեք մոռանա:
Մթերքների հաճելի համադրությամբ, այս կարկանդակը շատ նման է պանրով բուրգերի: Լցոնը շատ հյութալի է, իսկ խմորը` փափուկ և քնքուշ:
Առաջին անգամ պատրաստելով այս մսով կարկանդակ, երբ մատուցեցի սեղանին, այն գրեթե միանգամից անհետացավ, բոլորը մատները հետն էին ուտում: Վստահ ենք, որ համից չեք կշտանա:
Содержание
Չիզբուրգեր կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորի համար
- 500 գ ալյուր
- 1 ձու
- 4 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 թեյի գդալ շաքար
- 2 թեյի գդալ աղ
- 250 մլ տաք ջուր
- 21 գ խմորիչ
- 2 ճաշի գդալ կաթ
- 1 ճաշի գդալ քնջութի սերմեր
Լցոնի համար.
- 500 գ աղացած տավարի միս
- 150 գ տոմատի սոուս
- 1 սոխ
- 3 թթու վարունգ
- 150 գ քերած չեդեր պանիր

Չիզբուրգեր կարկանդակ. Պատրաստման եղանակը
- Սկզբում պատրաստել խմորը. Խառնել ալյուրը, ձուն, կարագը, շաքարը, աղը: Խմորիչը պետք է լուծել տաք ջրի մեջ և ավելացնել խմորին, ամբողջը լավ խառնել, մինչև այն դառնա համասեռ: Թող խմորը մնա հասունանա` մոտ 90 րոպե:
- Երբ խմորը պատրաստ լինի, այն բաժանել 2 մասի. Զանգվածի 2/3-ը կլինի հիմքը, մնացած 1/3-ը` վերևի ծածկը: Այժմ խմորի մեծ մասը գրտնակել և դնել ձևամանի կաղապարի մեջ, որպեսզի խմորը ամբողջությամբ ծածկի պատերը:
- Լցոնի համար նախ պետք է տապակել աղացած միսը և խմորի վրա լցնել ձևամանի մեջ: Այնուհետև վրան լցնել սոուսը, սոխի կտորներ և թթու վարունգ: Վերևում շաղ տալ պանիրը:
- Մնացած խմորը բացել և վերևում կարկանդակը ծածկել: Այնուհետև խմորի վրա քսել կաթ և շաղ տալ քնջութի սերմեր:
- Չիզբուրգերը ջեռոցում դնել 20 րոպե` 180 ° C ջերմաստիճանում:
Իհարկե, նրանք, ովքեր հետևում են իրենց կազմվածքին, չպետք է տարվեն նման սնունդով: Բայց երբեմն կարելի է ինքդ քեզ երես տալ …









