Զատկի համար առաջարկում ենք ձեզ հրաշալի բրնձով և չրերով քաղցր փլավի բաղադրատոմս:
Այն իր ուրույն տեղը կգտնի ձեր տոնական սեղանին:

Չրերով քաղցր փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բասմատի բրինձ 300 գր
_Կարագ 150 գր
_Սպիտակ չամիչ 100 գր
_Սալորաչիր 80 գր
_Ծիրանի չիր 80 գր
_Սալորաչիր 100 գր
_Խուրմա 120 գր
_Շաքարի փոշի 100 գր
_Դարչին 10 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Լավաշ 1 հատ

Չրերով քաղցր փլավ. Պատրաստման եղանակը
_Բրինձը եփել աղ արած ջրի մեջ մինչև կիսաեփ լինի, որից հետո լցնել քամոցի մեջ։
_Նորից լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 մլ տաք ջուր և թողնել եփվի։
_Կաթսան տաքացնել, հատակը յուղել հալած կարագով։
_Լավաշով ծածկել կաթսայի հատակը։ Այն թույլ չի տա, որ բրինձը այրվի և եփելու ժամանակ կդառնա նրա համեղ բաղադրիչներից մեկը՝ անուշահոտ տապակած կեղև։
_Լավաշի վրա լցնել բրինձը, վրան հալած կարագը։
_Ծածկել բամբակյա սրբիչով և կափարիչով: Եփել մարմանդ կրակի վրա 30-40 րոպե։
_Չորացրած մրգերը լվանալ, թրջել տաք ջրով մինչև ուռչեն։
_Թեթև տապակել նախապես տաքացրած թավայի մեջ հալած կարագով 5-7 րոպե։
_Ստացված բրինձը լցնել ափսեի մեջ։ Վրան լցնել տապակած չոր մրգերը և շաքարի փոշու և դարչինի խառնուրդն ըստ ցանկության։
Բարի ախորժակ
Տեսանյութ
Զատկի չամիչով փլավ







