Պահքի նրբաբլիթներ. Արագ ու համեղ դիետիկ նախաճաշը կարող եք պատրաստել մի քանի րոպեում

Պահքի նրբաբլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պահքի նրբաբլիթներ պատրաստեք ու հանգիստ եղեք, որ ծոմը չեք խախտում: Դա իհարկե շատ լավ է, քանի որ այս նրբաբլիթները երկու անգամ ավելի շատ կցանկանաք ուտել. դրանք այնքան նուրբ են և համեղ:

Ամենակարևորն այն է, որ այս համեղ նրբաբլիթները պասային են. խմորի մեջ կաթ կամ ձու չկա: Իսկ կարտոֆիլ ավելացնելու դեպքում ուտեստը հարստացնում է ավելի հագեցնող, հաճելի նոտաներով:

2016 թվականի փետրվարին բրիտանական Ռաֆֆորդ քաղաքում կառուցվել է նրբաբլիթներով ամենաբարձր աշտարակը. 213 նրբաբլիթից 101,8 սմ բարձրությամբ: Ռեկորդը լրջորեն գերազանցել է Նիդեռլանդներում 2014 թվականի հոկտեմբերին սահմանած նախորդինը՝ 91,2 սմ: Մենք ռեկորդներ սահմանելու կոչ չենք անում, բայց վստահաբար կարող ենք ասել՝ այս բաղադրատոմսով նրբաբլիթի աշտարակը տպավորիչ բարձրություն կունենա։

Պահքի նրբաբլիթներ
Պահքի նրբաբլիթներ. Բաղադրիչներ

Ցորենի ալյուր 2 բաժակ

Գազավորված ջուր 500–600 մլ

Շաքարավազ 1 ճաշի գդալ

Աղ 1 թեյի գդալ

Սոդա 1 պտղունց

Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ

Կարտոֆիլ 2 հատ

Կանաչ սոխ 0,5 փունջ

Համեղ նրբաբլիթներ խմորիչով
Պահքի նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել կեղևով, սառեցնել, կեղևահան անել:

_Խմորի համար ալյուրը խառնում ենք աղի, շաքարավազի և սոդայի հետ։ Լցնել գազավորված ջուրը և 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ:

_Խառնել մինչև հարթ լինի և թողնել կես ժամ։

_Կարտոֆիլը մանր խորանարդիկներով կտրատել, սոխը մանր կտրատել, թեթև աղ  անել ըստ ճաշակի, խառնել։

_Տաքացնել յուղած տապակը։ Խմորի մի մասը լցնել, տարածել վրան։

_ Վրան ցանել մի քիչ կարտոֆիլ և սոխ:

_Երբ ներքևի մասը թխվի և կարմրի, շրջեք նրբաբլիթը:

_Պատրաստի նրբաբլիթները դրեք կափարիչով ծածկվող ամանի մեջ՝ իրար վրա:

Պահքի նրբաբլիթներ

Մենք ուրախ կլինենք, եթե բաղադրատոմսը կիսեք ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավանդական նրբաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք