Պանիր խմորի մեջ. Հաճելի խորտիկ թեյի համար

Պանիր խմորի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մենք բոլորս ծանոթ ենք խմորի մեջ երշիկին, այսինքն հոթ-դոգին, բայց դուք փորձե՞լ եք Պանիր խմորի մեջ:

Սա շատ հաճելի խորտիկ է թեյի համար: Այո, սա յուրատեսակ հոթ-դոգ է պանրով: Խորհուրդ եմ տալիս փորձել։

Պանիր խմորի մեջ

Պանիր խմորի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 1 բաժակ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Խտացված խմորիչ 50 գր

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Ալյուր 3 բաժակ

_Հալած պանիր 4 հատ

_Ձու 1 հատ

_Քնջութ 1 ճաշի գդալ

Պանիր խմորի մեջ
Պանիր խմորի մեջ. Պատրաստման եղանակը

_Խմորիչն ու շաքարավազը լուծել տաք ջրի մեջ և թողնել 15 րոպե։

_Ավելացնել կարագը, աղը և մաղած ալյուրը։

_Ձեռքերին չկպչող փափուկ խմոր հունցել։ Ալյուր կարող է պետք լինել մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս:

_Խմորով տարան ծածկել թաղանթով և դնել տաք տեղում, որ 20 րոպե բարձրանա։

_Պանիրը կտրել ձողիկներով:

_Բարձրացած խմորը շերտով գրտնակել և շերտերով էլ կտրատել։

_Մի եզրին մի կտոր պանիր դնել ու փաթաթել այնպես, որ պանիրն ամբողջությամբ ծածկվի։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել բլիթները։

_Վրձինով վրաները քսել հարած ձուն և ցանկության դեպքում ցանել քնջութի սերմերը:

_Թխել լավ տաքացրած ջեռոցում (200-220 աստիճան) մինչև ոսկե դարչնագույնը, մոտ 20 րոպե:

Պանիր խմորի մեջ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք