Պանրի միջուկով սմբուկ. Ամառ հիշեցնող համ

Պանրի միջուկով սմբուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրի միջուկով սմբուկ. Ամառ հիշեցնող համ

Մեզանից շատերն անհամբեր սպասում են ամռանը, որ կրկին վայելենք մեր սիրած բանջարեղենները` դդմիկ, լոլիկ, վարունգ և սմբուկ: Վերջինիս կանդրադառնանք այսօր:

Սուպերմարկետներում դրանք կարելի է գնել ամբողջ տարվա ընթացքում, բայց ջերմոցային սմբուկն իհարկե զիջում է արևի տակ աճածին: Ուստի խորհուրդ ենք տալիս ավելի հաճախ եփել սեզոնի ընթացքում, և անպայման պահածոյացնել կամ պահել ձմռան համար:

Մենք առաջարկում ենք ձեզ ուշադրություն դարձնել սմբուկով այս նախուտեստի բաղադրատոմսին: Ձեզ այն դուր կգա:

Մի փոքր հուշում. Ամենահամեղն ու առողջը երիտասարդ սմբուկներն են՝ մուգ կապույտ, համարյա սև գույնի, փոքր, փայլուն և երկարավուն:

Պանրի միջուկով սմբուկ

Պանրի միջուկով սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սմբուկ 1 հատ
  • Պանիր 1 հատ
  • Ձու 1 հատ
  • Սխտոր 5 պճեղ
  • Ռեհան 50 գ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի

Պանրի միջուկով սմբուկ

Պանրի միջուկով սմբուկ

Պանրի միջուկով սմբուկ. Պատրաստման եղանակը

  1. Կտրել սմբուկը հավասար կտորներով: Յուրաքանչյուրի հաստությունը մոտ 4 սանտիմետր:
  2. Կտրել միջուկը դանակով: Տապակել երիտասարդ սմբուկները երկու կողմերից մի փոքր բուսական յուղի մեջ, մինչև ոսկեգույն դառնա:
  3. Առանձին ամանի մեջ խառնել քերած պանիրը, ձուն և ռեհանը:
  4. Համեմել աղով և պղպեղով: Ավելացնել աղացած սխտոր:
  5. Լցնել միջուկը սմբուկի շրջանակների մեջ: Թավայի մեջ տապակել դրանք երկու կողմերից՝ 3 րոպե:
  6. Դրանից հետո անջատել կրակը: Ծածկել կափարիչով և թողնել սմբուկը մի քանի րոպե մնա:
  7. Դնել պատրաստված շրջանակները թղթե անձեռոցիկների վրա` ավելորդ ճարպը կլանելու համար:

Պանրի միջուկով սմբուկ

Մատուցել սմբուկով նախուտեստը տաք վիճակում: Ցանկության դեպքում ​​կարող եք զարդարել թթվասերով կամ մայոնեզով, ինչպես նաև ձեր նախընտրած կանաչիներով:

Պանրի միջուկով սմբուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով ուտեստ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք