Պանրով ապուր հավի մսով. Աննկարագրելի համեղ ու նուրբ կերակուր

պանրով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Պանրով ապուր հավի մսով. Աննկարագրելի համեղ ու նուրբ կերակուր

Մի ափսե տաք տնական ապուրը երբեմն հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է լիովին երջանիկ լինելու համար: Սովորաբար որպես առաջին կերակուրի  այլընտրանքը կրեմ ապուրը կամ սերուցքային ապուրն է:

Ապուր պյուրեն պատրաստվում է մսի կամ բանջարեղենի արգանակի հիման վրա: Այն ունի զգալի թանձրություն՝ շնորհիվ օսլա պարունակող լոբազգիների և բանջարեղենի: Այս ապուրը թույլ է տալիս ավելացնել բաղադրիչների լայն տեսականի:

Մինչդեռ սերուցքային ապուրը բարդ ուտեստ է: Այն եփում են ոչ թե արգանակով, այլ բեշամելի սոուսի թեթև տարբերակով: Այս ապուրին թանձրություն է ավելացնում սերուցքը: Կրեմով ապուր պատրաստելիս զգույշ եղեք բաղադրիչների ընտրության հարցում. Տեղին կլինի այստեղ ավելացնել միայն թեթև բանջարեղեն, թռչնամիս կամ ոչ յուղոտ ձուկ:

Բայց ապուրի երկու տեսակներն էլ ունեն մեկ կարևոր ընդհանրություն. Դրանք խելահեղ համեղ են: Այսօր մենք պատրաստելու ենք պանրի խյուսով հավով ապուր:

պանրով ապուր

Պանրով ապուր հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 500 գ
  • Հալած պանիր 500 գ
  • Կարտոֆիլ 400 գր
  • Սոխ 3 հատ
  • Գազար 1 հատ
  • Դափնու տերև 1 հատ
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի

 

պանրով ապուր

Պանրով ապուր հավի մսով. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա դրեք: Երբ արգանակը սկսի եռալ, իջեցնել կրակը, ավելացրեք մի թեյի գդալ աղ, դափնու տերև և պղպեղ:
  2. Եփել ևս 20 րոպե, մինչև միսը եփվի, ապա հանել և մանրացնել սառչելուց հետո:
  3. Արգանակն առայժմ մի կողմ դնել և պատրաստել բանջարեղենը:
  4. Մաքրել կարտոֆիլը, կտրել խորանարդիկներով: Սոխը մանր կտրատել և քերել գազարը:
  5. Այժմ վերադառնում ենք արգանակին: Այն դարձյալ կրակի վրա դնել: Երբ հեղուկը եռա, կարտոֆիլը լցնել մեջը:
  6. Այդ ընթացքում սոխը և գազարը լցնել նախապես տաքացրած  յուղով տապակի մեջ: Համեմել աղով, պղպեղով և տապակել միջին կրակի վրա, մինչև ոսկեգույն դառնա:
  7. Արգանակին ավելացնել սոխեռածը, մանրացված միսը: Եփել 5-7 րոպե, ապա ցանել քերած պանիրը:

պանրով ապուր

Մի քանի րոպե անց պանրով ապուրը պատրաստ է:

Հաճելի միասեռ զանգված ստացվելու համար ապուրը կարող եք հարել կաթսայի մեջ ընկղմվող բլենդերով: Մատուցել այս ապուրը չորահացերով և կանաչիներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք