Պանրով բլիթների բաղադրատոմսը կարելի է անվերջ կատարելագործել:
Ահա հետաքրքիր գաղափարներից մեկը։ Դրանով դուք կարող եք ստանալ նուրբ ուտեստ՝ շատ հարուստ համով։
Ավելին, ավելացնելով նոր բաղադրիչներ՝ պատրաստման գործընթացը շատ չի երկարում, այն նույնքան արագ և հեշտ է։

Պանրով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կոշտ պանիր 200 գր
_Թթվասեր 200 գր
_Ձու 2 հատ
_Ալյուր 4 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Պանրով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Կոշտ պանիրը քերիչով քերել, տեղափոխել խորը տարայի մեջ։
_Ավելացնել երկու ձուն, թթվասերը, փխրեցուցիչը, կես թեյի գդալ աղը և սև պղպեղը ըստ ճաշակի։
_Ավելացնել նաև մաղած ալյուրը, բավական է չորս ճաշի գդալը, քանի որ խմորը չպետք է թանձր լինի։
_Տապակը դնել վառարանի վրա, լցնել բուսայուղը և սպասել, որ տաքանա։
_Թույլ կրակի վրա դնել, որպեսզի պանիրը լավ եփվի։
_Խմորը ճաշի գդալով լցնելով ձևավորել բլիթներ, տապակել երկու կողմից։
_Երբ ամեն ինչ պատրաստ է, բլթները դնել մատուցման ափսեի մեջ։
_Ավելորդ յուղը հեռացնելու համար նախօրոք բլիթները դնել թղթե սրբիչի վրա։

Բացի պանրից, լցոնի այլ տարբերակներ կան։ Պատրաստման մեջ դուք կարող եք փորձել ավելացնել կանաչի և սխտոր, վերցնել տարբեր տեսակի պանիրներ և այլն։
Ի դեպ, պանրով նրբաբլիթները հավասարաչափ համեղ են և՛ սառը, և՛ տաք վիճակում, ուստի կարելի է դրանք մատուցել երբ ուզեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա առանց խմոր թխելու







